ՊԵԿ-ն անուղղակի քաղաքապետարանին է մեղադրում անգործության մեջ
Ազատության հրապարակում տնտեսվարողներն առանց թույլտվության շարունակում են վարձով հեծանիվ, մանկական ավտոմեքենա, ինքնագլոր տրամադրել քաղաքացիներին։ Քաղաքապետարանը կամ չի ցանկանում կամ էլ չի կարողանում իրականացնել վերահսկողություն՝ դադարեցնելու իր կողմից թույլտվություն չստացած ընկերությունների գործունեությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանի քաղաքապետարանից հայտնել էին՝ 2021թ-ի հուլիսի 1-ից Ազատության հրապարակում որևէ տնտեսվարողի հեծանիվների կամ մանկական ավտոմեքենաների վարձույթի գործունեություն իրականացնելու թույլտվություն չի տրվել։
Մինչդեռ օրեր առաջ արված լուսանկարներում էլ երևում է, որ այդ տնտեսվորողների ոչ թիվն է նվազել, ոչ էլ վարձակալման տրամադրվող մեքենենաների, հեծանիվների թիվը։ Սա թույլ է տալիս ենթադրելու, որ քաղաքային իշխանությունն այս հարցում անգործություն է ցուցաբերում։ Թե ինչ պատճառով կարելի է կրկին ենթադրություններ անել։
Panorama.am-ը հարց էր ուղղել Պետական եկամուտների կոմիտեին՝ պարզելու, թե ովքեր են վարձույթով հեծանիվ, ավտոմեքենա տրամադրող ընկերությունները, արդյո՞ք հարկ վճարում են պետբյուջե, ինչքա՞ն են վճարում։
Կոմիտեի հետաքննության և օպերատիցվ հետախուզության վարչության Երևան քաղաքի աշխատակիցները պարզել են, որ Հյուսիսային պողոտա 1 հասցեում Ազատության հրապարակում մանկական մեքենաների, հեծանիվների, ինքնագլորների վարձույթի գործունեություն են իրականացնում հինգ անհատ ձեռնարկատերեր, որոնք ունեն սահմանված կարգով պետական գրանցում, հաշվառված են հարկային մարմիններում, հանդիսանում են միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ։
Ի դեպ, ավելի վաղ քաղաքապետարանից հայտնել էին, որ «Ազատության հրապարակում գործունեություն ծավալողների մասին տեղեկություններ չկան»։
ՊԵԿ-ից անպատասխան են թողել հարցը, թե ինչքա՞ն գումար են վճարում այդ ձեռնարկատերերը։
Հարցին, թե Երևանի քաղաքապետարանը հայտարարել է, որ նրանք գործունեություն են ծավալում առանց թույլտվության, արդյո՞ք ՊԵԿ-ը գնացել է այդ հայտարարության հետքերով, կոմիտեից պատասխանել են, որ նման վերահսկողությունը դուրս է կոմիտեի լիազորությունների սահմաններից՝ ակնարկելով, որ դրանով պետք է զբաղվի քաղաքապետարանը։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի քաղաքապետարանն արձագանքում է Panorama.am-ի հրապարակմանը
- Կամ Հայկ Մարությանին են էշի տեղ դնում, կամ նա էլ իր մասնաբաժինն ունի
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում