Ռուսաստանի ԱԳՆ-ն` Մինսկի համաձայնագրերից հրաժարվելու Կիևի գաղափարի մասին
Մինսկի համաձայնագրերից Ուկրաինայի հնարավոր դուրսբերման ճանապարհը ոչ մի տեղ չի տանում, ինչը հանգեցնելու է Դոնբասում հակամարտության սրման և ձգձգման, լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Տաշքենդում երկուշաբթի օրը տեղի է ունենալու «Ռուսաստանը և Ուզբեկստանը փոխգործակցության նոր պատմական փուլում զարգացման և անվտանգության մարտահրավերների առջև» Վալդայի ակումբի համաժողովը, որը կազմակերպվում է Ուզբեկստանի նախագահին առընթեր Ռազմավարական և միջտարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտի հետ համագործակցությամբ:
«Չէի ցանկանա շահարկել ինչ-որ տարբեր սցենարների մասին, ամեն ինչ հնարավոր է այս կյանքում, այդ թվում՝ Մինսկի համաձայնություններից Կիևի դուրս գալը, բայց մենք կարծում ենք, որ ելք չէ, և դա կարող է հանգեցնել հակամարտության սրմանը, ձգձգմանը», - ասել է ՌԴ փոխարտգործնախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում