Վստահ եմ՝ բանակցությունների միջոցով կհասնենք նրան, որ Գորիս-Կապան ճանապարհը կաշխատի նորմալ ձևով. Վահան Քերոբյան
«Մենք բոլորս անհանգստացած ենք այն վիճակով, որ այսօր կա, բայց նաև վստահ ենք, որ այդ խնդիրը շատ մոտ ապագայում կլուծվի»,- «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն․ հեռանկարային նախագծեր» համաժողովի շրջանակներում կազմակերպված ճեպազրույցում, պատասխանելով Գորիս-Կապան ճանապարահատվածի վիճակին վերաբերող հարցին, հայտնեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Այնուհետև նա հավելեց. «Ես վստահ եմ՝ բանակցությունների միջոցով կհասնենք նրան, որ այս պահին աշխատող ճանապարհը կաշխատի նորմալ ձևով»։
Էկոնոմիկայի նախարարը շտապեց հայտնել, որ այս պահին Տաթևով շրջանցող ճանապարհն են շատ ակտիվ վերակառուցում, որպեսզի այն հասանելի լինի բեռնատարների համար:
«Հյուսիս-Հարավի Քաջարան-Սիսիան հատվածում արվող խոշոր ներդրումներն են, որը 1 մլրդ դոլար է և շատ շուտով կանցնի իր իրագործման փուլին»,- մեկ այլ այլընտրանքային ճանապարհի կառուցման մասին հիշատակեց Վահան Քերոբյանը:
Արձագանքելով լրագրողի մտահոգությանը, որ Տաթևով անցնող ճանապարհը իրանյան խոշոր բեռնատարերի համար անանցանելի են՝ Վահան Քերոբյանը հայտնեց, որ հենց այդ խնդրի լուծման համար էլ այն վերակառուցում են:
Հարակից հրապարակումներ`
- Ես կարծում եմ՝ պետք է խոսել, պետք է բանակցել ամեն դեպքում. Մհեր Գրիգորյան
- Միջանցքի հարց չի քննարկվում. ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ
- ՀՀ-ի և ՌԴ-ի փոխվարչապետերը հրապարակեցին երկրների միջև առևտրաշրջանառության աճի տարբեր տոկոսներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան