Վարդան Ոսկանյան. Իրանական զորավարժությունների գոտու ընտրությունն ակնհայտորեն պարունակում է մի քանի բացահայտ ուղերձ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը, անդրադառնալով Ադրբեջանի հետ սահմանին Իրանի մեկնարկած զոփրավարժություններին, գրում է.
«Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման սահմանին իրանական զորավարժությունների գոտին ինքնին չափազանց ուշագրավ է։
Դատելով պարսկալեզու աղբյուրների տարածած նյութերից, այն ընդգրկում է Ադրբեջանի թալիշաբնակ շրջանների հետ իրանական սահմանի գրեթե ողջ երկայնքը։
Եթե հաշվի առնենք, որ վերջին շրջանում Ադրբեջանի ներսում որոշակիորեն սրվել էր թալիշական խնդիրը՝ հանգեցնելով նույնիսկ այն բանի, որ խիստ չափավոր դիրքորոշումներ ունեցող թալիշական կազմակերպություններից մեկը լուրջ դժգոհություններով հանդես գար, ապա իրանական զորավարժությունների գոտու ընտրությունն ակնհայտորեն պարունակում է միանգամից մի քանի բացահայտ ուղերձ։
Դրանք, ի դեպ, վերջին ուրբաթօրյա աղոթքից հետո խոսուն կերպով ներկայացրել էր ադրբեջանական ուղղությամբ աշխատող իրանցի հոգևորականներից մեկը, նշելով՝ «Առյուծի պոչի հետ մի՛ խաղացեք»։
Նկարում՝ իրանական թռչող օբյեկտների ակտիվությունը զորավարժությունների գոտում»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ում Իրանի դեսպան. Հույս ունենք՝ Գորիսի այլընտրանքային ճանապարհը հնարավորինս շուտ կկառուցվի
- Իրանը դարձավ Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ
- Փաշինյանը Իրանի նախագահի հետ քննարկել է երկրների միջև բեռնափոխադրումների անխափան կազմակերպմանը վերաբերող հարցերը
- Ի՞նչ է ասել Իրանի դեսպանը Ալեն Սիմոնյանին
- ԱԱԾ–ն իրանական բեռնատարների համար ժամանակավորապես փակել է Գորիս–Կապան ճանապարհը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան