Թուրքիան և Ադրբեջանը աֆղան ահաբեկիչներին Արցախ տեղափոխելու գործընթացում են․ IRC
Զեկույցները ցույց են տալիս, որ Թուրքիան և Ադրբեջանը հնարավոր է աֆղան ահաբեկիչներին Լեռնային Ղարաբաղի (Արցախ) տարածաշրջան տեղափոխելու գործընթացում են: Այս մասին հաղորդում է «International Rescue Committee»-ն (Փրկարարների միջազգային կոմիտե- IRC):
Նշվում է, որ «Ալ-Քաիդա»-ի գրոհայինները Թուրքիայի ջանքերի մի մասն են՝ օգտագործել վարձկաններին տարածաշրջանային վեճերում, ինչպիսիք են սիրիացի ահաբեկիչները Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմում:
Կայքը մեջբերում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի խոսքերը, որն ասել էր, որ «Արցախի օկուպացված հատվածներում արդեն կան բազմաթիվ միջազգային ահաբեկչական խմբավորումներ, որոնք վերահսկվում են Թուրքիայի կողմից և գտնվում են Ադրբեջանի վերահսկողությունից դուրս, որով Թուրքիան ամրապնդում է իր դիրքերը Ադրբեջանում»։
Նշվում է, որ Թուրքիան վերջերս նաև հրամանատարական կենտրոն է հիմնել Բաքվում՝ թույլ տալով նրան ամրապնդել իր դիրքերը երկրում:
«Թուրքիայի դերը Աֆղանստանում դեռևս պարզ չէ, թեև ակնհայտ է, որ Թուրքիան շահագրգռված է թալիբների հետ հարաբերություններով, բայց չի ցանկանում ընդունել երկրի փախստականներից որևէ մեկին»,-ասվում է հրապարակման մեջ: