Թալիբները խնդրել են «տղամարդկանց» պաշտոններում աշխատող կանանց մնալ տանը
Աֆղանստանում «Թալիբան» շարժման կողմնակիցները քաղաքային համակարգում աշխատող այն կանանց, որոնց աշխատանքը կարող են կատարել տղամարդիկ, խնդրել են տանը մնալ: Այս մասին հայտարարել է Մոլավի քաղաքապետի պաշտոնակատարը։
Քաղաքապետի խոսքով, քաղաքի աշխատակազմի 27 տոկոսը կանայք են: news.ru-ի հաղորդմամբ, նրա խոսքերը մեջբերում է AL Arabiya հեռուստաալիքը:
«Մենք թույլ ենք տվել այն կանանց, որոնց աշխատանքի վայրում չեն կարող փոխարինել տղամարիկ կամ որոնց աշխատանքը տղամարդու չէ, վերադառնան ծառայության: Նրանք ամեն օր աշխատանքի են գնում: Օրինակ, խոսքն այն կանանց մասին է, որոնք աշխատում են կանանց քաղաքային զուգարաններում, որտեղ տղամարդիկ չեն կարող աշխատել», - նշել է նա:
Բացի այդ, շրջանային և կենտրոնական գրասենյակներում կան կին աշխատակիցներ, որոնց չեն կարող փոխարինել տղամարդիկ: Այնուամենայնիվ, գեղեցիկ սեռի մնացած ներկայացուցիչներին թալիբները խնդրել են տանը մնալ՝ պահպանելով աշխատավարձը, մինչև երկրում իրավիճակի նորմալացումը:
Հարակից հրապարակումներ`
- Աֆղանստանի կանանց նվագախումբը հնարավոր չի եղել տարհանել քնած թալիբների պատճառով
- Թալիբները կանանց արգելել են զբաղվել սպորտով
- Քաբուլում կանայք կրկին բողոքի ցույց են դուրս եկել
- Թալիբները ծեծի են ենթարկել կանանց հանրահավաքի ժամանակ
- Թալիբներն արցունքաբեր գազ են կիրառել բողոքի ակցիայի մասնակից կանանց նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան