20.09.2021. Կորոնավիրուսի 342 նոր դեպք է գրանցվել, մահացել է 13 հիվանդ
Հայաստանում սեպտեմբերի 19-ին կատարվել է 4025 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 342 նոր դեպք: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մեկ օրում առողացել է 490 մարդ, գրանցվել է մահվան 13 դեպք։ Նրանցից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, սեպտեմբերի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 253 942 դեպք, որոնցից 236 578-ն` առողջացած, 5143-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1192 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 6335 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 029 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 655 479 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 19.09.2021. Կորոնավիրուսով 18 հիվանդ է մահացել
- 17.09.2021. Կորոնավիրուսով 28 հիվանդ է մահացել
- 16.09.2021. Կորոնովիրուսով 21 հիվանդ է մահացել
- 15.09.2021.Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 756 նոր դեպք, 22-ը մահվան ելքով
- 14.09.2021. Կորոնավիրուսի 657 նոր դեպք է գրանցվել, 21 հիվանդ մահացել է
- 13.09.2021. Կորոնավիրուսի 296 նոր դեպք է գրանցվել, 17 հիվանդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան