21.09.2021. Կորոնավիրուսով 19 հիվանդ է մահացել
Հայաստանում սեպտեմբերի 20-ին կատարվել է 4537 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 494 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 390 հիվանդ, գրանցվել է մահվան 19 դեպք։ Նրանցից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, սեպտեմբերի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 254 436 դեպք, որոնցից 236 968-ն` առողջացած, 5161-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1193 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 6354 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 114 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 660 016 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 20.09.2021. Կորոնավիրուսի 342 նոր դեպք է գրանցվել, մահացել է 13 հիվանդ
- 19.09.2021. Կորոնավիրուսով 18 հիվանդ է մահացել
- 18.09.2021. Կորոնավիրուսով 18 հիվանդ է մահացել
- 17.09.2021. Կորոնավիրուսով 28 հիվանդ է մահացել
- 16.09.2021. Կորոնովիրուսով 21 հիվանդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին