Իրավաբան. Սպասում եմ Անահիտ Ավանեսյանի հրճվանքին
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը, անդրադառնալով այսօր Հանրապետության հրապարակում Անկախության 30-ամյակի առթիվ նախատեսված տոնակատարությանը, գրում է.
«Անհամբեր սպասում եմ վաղվա գունագեղ միջոցառմանը մշտական բացակա հայացքով ներկա Անահիտ Ավանեսյանի հրճվանքին։
Հերիք չի երբեմնի առողջապահական իրավունք դասավանդած տիկինը չգիտի թե «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի իմաստով ինչ ասել է կանխարգելիչ սանիտարահամաճարակային միջոցառում, մի հատ էլ սկսել է «սանիտարական» խողովակներով տարածել, թե իբրև ՄԻԵԴ-ը օրինական է համարում պարտադիր պատվաստումները։ Ամենազավեշտալին, որ վկայակոչում են Վավրիկան և այլք ընդդեմ Չեխիայի հանրապետության գործը։
Վաղվա գունագեղից հետո բնակչության առողջության պահպանման և հիվանդությունների կանխարգելման պետական նպատակային ծրագրերի իրագործման մասին մեծ հարցաշար ունեմ տիկին առողջա(պահ)ուհուն ուղղելու՝ ՄԻԵԿ 14-րդ հոդվածը վկա»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը կարտադրի «Sputnik Light» պատվաստանյութը. Մհեր Գրիգորյան
- Գևորգ Դանիելյան. Պարզ չէ, թե պատգամավորները ինչու են պատվաստման մասին ԱՆ հրամանի իրավաչափության հարցն ուղղում հենց նախարարին
- Երևան ժամանեց Ֆրանսիայի կողմից ուղարկված COVID-19 պատվաստանյութի 25 000 դեղաչափ
- Արա Զոհրաբյան. Չեն կարող հարկադրանքով պատվաստել մեզ, առնվազն 2 պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան