Հերիք չէ Եռաբլուրում պղծում են շիրիմները, այստեղից բերման են ենթարկում այդ հերոսների ծնողներին. քաղաքացի
Հայաստանի Անկախության 30-ամյակին նվիրված բարձրաստիճան պաշտոնյաները այցելելու են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Լրագրողներին թույլ չեն տալիս մտնել Եռաբլուրի տարածք, նրանք մուտքի մոտ են։
«Դու պատասխան ես տալու տղաների զոհվելու, մեր անկախությունը ծախելու համար»,- տեսնելով Նիկոլ Փաշինյանին՝ գոռաց մի քաղաքացի։
Ոստիկանները նրան հեռացրեցին տարածքից։
Եռաբլուրում հավավքած են զոհված զինծառայողների ծնողները, հարազատները։
«Չենք ուզում թուրք Փաշաևը գա մեր երեխեքի օջախ, սա մեր երեխեքի տունն է, ինքն անկոչ հյուր է, չենք ուզում գա մեր երեխեքի տուն։ Կանգնել եմ, որ թուրք Փաշաևը մեր երեխեքի մոտ չգա։ Չեմ թողելու գա, իմ Լյովի մոտ հասնի, քարով գլուխը կջարդեմ, չեմ վախեցնում։ Դա իմ երեխու տունն է»,- նշեց զոհված զինծառայողներից մեկի հարազատը։
Եռաբլուր են այցելում նաև սովորական քաղաքացիներ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու զոհված զինծառայողներին։
«Ամեն առիթի այցելում ենք, հարգանիք տուրք ենք մատուցում մեր զինվորներին, ում շնորհիվ այսօր մեր ապաշնորհ կառավարությունը կարողանում է իբրև թե անկախություն նշել։ Այն անկախությունը, որը նվիրել է, հանձնել է, կապիտուլյանտի նման տվել է մեր թշնամուն, իսկ այսօր էլ եկել է ու գոնագեղ տոն է անում, մի հատ էլ համարձակվում է գալ ու մեր հերոսների շիրիմները պղծել։
Հերիք չէ պղծում է շիրիմները, այստեղից բերման են ենթարկում այդ հերոսների ծնողներին»,- նշեց քաղաքացին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան