Կարմիրբերետավորները Եռաբլուրից բերման ենթարկեցին զոհված զինծառայողի հորը
Զոհված զինծառայող, կրտսեր սերժանտ Լևոն Գալստյանի հայրը՝ Արմեն Գալստյանը վաղ առավոտից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էր։ Նա և այլ ծնողներ հավաքվել էին Եռաբլուրիում՝ բարձրաձայնելով, որ դեմ են Նիկոլ Փաշինյանի և բարձրաստիճան մյուս պաշտոնյաների այցին զինվորական պանթեոն։
«Չենք ուզում, որ թուրք Փաշաևը գա մեր երեխեքի օջախ։ Էս մեր երեխեքի տունն է, ինքն անկոչ հյուր է: Սա պանթեոն չի, գերեզմանատուն չի, մեր երեխեքի տունն է: Ես կանգնել եմ, որ թուրք Փաշաևը իմ Լյովի մոտ չի գալու հասնի, քարով գլուխը կջարդեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Արմեն Գալստյանն ասաց, որ որդին ծառայում էր Ջաբրայիլում։
«Նոյեմբերի 23-ին, երբ որ Ղարախանյան Ալեքսանդրի տղա Հարութիկը զանգահարում է, նրանց տանը նստած եմ լինում: Երեխու զանգելուց 10 րոպե հետո թուրք Փաշաևն է տեղյակ եղել, ով գերագույն հրամանատարն էր: Զանգից հետո 30-ից ավելի թարմ խփած մարմիններ թուրքը տվել է մեզ: Ես Արցախում եմ եղել»,- պատմեց նա։
Արսեն Ղուկասյանը շարունակեց. «Թարմ, արյունը վրան տղաներ են մեզ տվել։ Դա անտառում եղած երեխեքն են եղել։ Ես եմ ահազնագ տվել։ Բոլորն էլ տեղյակ են եղել՝ ոնց է հեռախոսազանգը հնչել շրջափակման մեջ ընկած խմբից: Զանգել են ինձ, որոնց մեջ եղել է իմ եղբոր տղան: Խնդրել են օգնություն, միջամտություն: Կապվել ենք բոլոր հնարավոր ատյաններին, պաղատել ենք՝ հասեք երեխեքին օգնության: Ոչ մեկը մատը մատին չի տվել: Սպասել են այնքան, մինչև թուրքը գտնի անտառներում, երեխեքին ոչնչացնի, մարմինները տա մեզ: Վիդեո կա, որտեղ շղթան վզին կապած քարշ են տալիս երեխուն, հենց էդ շղթայով էլ բերին տվին մեզ»։
Լևոն Գալստյանը ասաց. «6 երեխեքը հրադարարդից հետո եղել են Մայրամաձոր գյուղում: Իրենք իրենց շորերը փոխել են, հագել են տատիների գործած գուլպաներ: Մորգում ես անձամբ զննել եմ երեխաների մարմինները։ Կարտոնից գդալ են սարքել ու արագ-արագ պահածոները բացել, կերել են: Նկուղում են այդ ամեն ինչն արել։ Հետո համազգեստները փոխել են ու գնացել են դեպի Հակակու գյուղ: Երեխեքը մինչև իրենց վերջին շունչը կռվել են հակառակորդի հետ։
Նոյեմբերի 23-ին է զանգել երեխեն, նաև 24-ին: Նոյեմբերի 27-ին երեխու դիակը տվել են Շուշիի տակով»։
Արմեն Գալստյանը դեռ չէր ավարտել խոսքը, կարմիրբերետավորները մոտեցան նրան ու բերման ենթարկեցին։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյանը չմոտեցավ լրագրողներին
- Կտամ ատամներդ կթափեմ, հավայի կապիկլամիշ մի եղի. Ոստիկանը՝ Զարուհի Փոստանջյանին
- Ըստ Փաշինյանի օգնականի՝ լրագրողներ ներկայացող անձինք կան, որոնք սադրիչներ են
- Հերիք չէ Եռաբլուրում պղծում են շիրիմները, այստեղից բերման են ենթարկում այդ հերոսների ծնողներին. քաղաքացի
- Թուրքն իրավունք չունի գա մեր երեխեքի մոտ. Զոհված զինծառայողների ծնողները Եռաբլուրում են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան