Թրյուդոյի կուսակցությունը հաղթեց է Կանադայի ընտրություններում, սակայն կրկին չստացավ մեծամասնություն
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի իշխող Լիբերալ կուսակցությունը երկուշաբթի հաղթել է արտահերթ խորհրդարանական ընտրություններում, սակայն չի հասել իր նպատակներին՝ չստանալով մեծամասնություն երկրի օրենսդիր մարմնի ստորին պալատում և կրկին ստիպված կլինի ձևավորել փոքրամասնության կառավարություն: Կանադայի խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ազգային ընտրական հանձնաժողովի վերջին տվյալների համաձայն՝ 338 ընտրատարածքներից 156-ում լիբերալները հաղթել են՝ ձայների 31,8%-ով, իսկ հաղթանակն ավարտին հասցնելու համար պահանջվում էր 170 ընտրատարածք: Պահպանողական կուսակցությունն աջակցություն է ստացել 121 ընտրատարածում (34.1%՝ շատ բնակչություն ունեցող շրջաններում տարած հաղթանակի շնորհիվ): Երրորդ տեղը զբաղեցրել է Քվեբեկի դաշինքը, որը հաղթել է 32 ընտրատարածքում (8,3%), որին հաջորդել է Նոր դեմոկրատական կուսակցությունը (հաղթանակ 27 ընտրատարածքներում՝ 17,5%) և Կանադայի Կանաչների կուսակցությունը (հաղթանակ 2 ընտրատարածքներում, 8,4%): Ձայների հաշվարկը դեռ շարունակվում է (հաշվարկվել է 85%-ը), և փոստով ուղարկված քվեաթերթիկների մշակման անհրաժեշտության պատճառով այն պետք է ավարտվի միայն երեքշաբթի, բայց վերջինս լուրջ ազդեցություն չի կարող ունենալ ուժերի հավասարակշռության վրա:
Հերթական ընտրությունները Կանադայում պետք է տեղի ունենային 2023 թվականին, սակայն 2019 թվականի ընտրությունների արդյունքներով Կանադայի լիբերալ կուսակցությունը կարողացել էր ստանալ ընդամենը 155 մանդատ, ինչը թույլ չէր տալիս իր օրակարգի իրականացման համար ազատորեն ընդունել անհրաժեշտ օրենքները: Դրա պատճառով Թրյուդոն հաճախ քննադատում էր օրենսդիր մարմնի աշխատանքը և նույնիսկ այն անվանում «ընդդիմագործության վայր»՝ լիբերալ նախաձեռնություններին հավանություն տալու դժվարությունների պատճառով: Այդ պատճառով էլ օգոստոսի 15-ին կառավարության ղեկավարը հայտարարեց խորհրդարանը ցրելու մասին և արտահերթ ընտրություններ նշանակեց սեպտեմբերի 20-ին: Նա հույս ուներ հնարավորինս շուտ ընտրություններ անցկացնելով օգտվել հանրային աջակցությունից՝ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում գրանցած հաջողությունների շնորհիվ և մեծամասնություն կազմել, սակայն այս փորձը ևս ձախողվեց:
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա