«Հայաստան» դաշինք. Հայ ժողովրդին կամք և ոգի է անհրաժեշտնոր վերելքի ուղիներ գտնելու և միասնաբար կասեցնելու երկրի կործանարար ընթացքը
«Հայաստան» դաշինքն ուղերձ է հղել ՀՀ անկախության 30-ամյակի առթիվ.
«Երեսուն տարի առաջ՝ 1991թ․ սեպտեմբերի 21-ին, ՀՀ քաղաքացիներն Անկախությանն ասացին՝ այո։ Մենք ընտրեցինք ազգի կազմակերպվածության բարձրագույն ձևը՝ անկախ պետականությունը, համոզված լինելով, որ ինքնության, արժանապատվության, խաղաղության և արարումի մեր ճանապարհն անցնելու ենք ազգային միասնականությամբ, անասելի դժվարություններով, բայց անկոտրում նվիրումով ու հաստատակամությամբ։
Անկախության երեսուն տարիները ձեռքբերումների, Արցախի ինքնորոշման համար պայքարի, փորձությունների, արժանապատիվ և ստեղծարար խաղաղություն հաստատելու տարիներ են եղել, որոնք ամրագրվել են Հայրենիքի անկախության, ազատության ու նրա խաղաղության համար հազարավոր քաջորդիների բացարձակ նվիրումով, հայրենի հողն արյամբ արժևորելու նրանց աննահանջությամբ։
Պետականաշինության մեր հաջողությունների կողքին եղել են նաև բացթողումներ, որոնք, սակայն, խմբագրելի էին և չէին կարող սպառնալ մեր ինքնիշխան պետականությանը։
Ցավոք, վերջին երեք տարիներին ՀՀ-ում վարվող քաղաքականությունը լրջագույն կորուստների հանգեցրեց՝ խաթարելով Հայաստան-Արցախ անվտանգային միասնական համակարգն ու սպառնալով ՀՀ ինքնիշխանությանը։
Այսօր, ավելի քան երբևէ, Անկախության երեսուներորդ տարեդարձին, մեզ՝ ողջ հայ ժողովրդին, միասնականություն, կամք և ոգի է անհրաժեշտ՝ մի կողմից գնահատելու անցյալի մեր ձեռքբերումները, արժևորելու մեր պետականության կերտման ու պահպանման համար սերունդների ճիգը, հայրենի հողի համար թափված հազարավորների իմացյալ զոհաբերությունը, մյուս կողմից՝ նոր վերելքի ուղիներ գտնելու և միասնաբար կասեցնելու երկրի կործանարար ընթացքը։
Սիրելի հայրենակիցնե՜ր, աշխարհասփյուռ հայե՜ր,
շնորհավորում ենք ՀՀ Անկախության 30-ամյակի կապակցությամբ և վստահեցնում, որ միասին կարող ենք Հայաստանին նոր զարթոնք ու հաղթանակներ բերել»։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Այսօր բոլորիս համար կոմայից դուրս գալու վերջնաժամկետն է
- Ռոբերտ Քոչարյան. Ուզում եմ հույս հայտնել, որ ազգն իր մեջ ուժ կգտնի ձերբազատվելու այն իշխանությունից, որն ազգային աղետի պատճառ դարձավ
- Սերժ Սարգսյան. Անկախության տոնը դեռ տոնելու ենք
- Թանկ գնով ձեռք բերված անկախությունը համազգային միասնականությամբ պիտի պաշտպանենք ու պահպանենք. Գարեգին Երկրորդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան