Ըստ Փաշինյանի օգնականի՝ լրագրողներ ներկայացող անձինք կան, որոնք սադրիչներ են
Հայաստանի Անկախության 30-ամյակին նվիրված բարձրաստիճան պաշտոնյաները այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Տարածքում մեծ թվով ոստիկաններ են կուտակված։ Լրագրողների ազատ տեղաշարժը խոչընդոտվեց, նրանց չթույլատրվեց մտնել պանթեոնի տարածք, համար հատուկ վայր է առանձնացվել, որտեղից ոչինչ տեսանելի չէ:
Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է խոչընդոտվել լրագրողների ազատ տեղաշարժն, ասաց. «Ինձ թվում է, որպեսզի միջոցառումն անխոչընդոտ, հանգիստ անցնի»:
Հարցին՝ լրագրողնե՞րն են խոչընդոտում, Ն. Սարգսյանն ասաց. «Ոչ միայն լրագրողները, որպես լրագրող ներկայացող անձինք կան, որոնք սադրիչներ են»:
Հարակից հրապարակումներ`
- Հերիք չէ Եռաբլուրում պղծում են շիրիմները, այստեղից բերման են ենթարկում այդ հերոսների ծնողներին. քաղաքացի
- Թուրքն իրավունք չունի գա մեր երեխեքի մոտ. Զոհված զինծառայողների ծնողները Եռաբլուրում են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան