Հայկական դրոշ Տեղում՝ ադրբեջանականից բարձր
ՀՀ Անկախության 30-ամյակը Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը նշել է առաջնագծում։ Համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ վերջինիս նախաձեռնությամբ կարևոր պոստերից մեկում փոխվել և նախորդից ավելի բարձր տեղադրվել է հայկական դրոշը։
«Բարձունքում ծածանվող եռագույնը հույսով ու հավատով լցրեց բնակիչների սրտերը։ Խորհրդանշական այս օրը բոլորի փափագն էր հաղթանակած երկրում կրկին ծածանել հայոց եռագույնը»,- նշված է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա