Օդանավակայաններում ռնգեղջյուրների ապօրինի շրջանառությունը հայտնաբերելու ծրագրի առաջին փուլն հավարտվել է
Հաջողությամբ ավարտվել է Ռոսատոմի Rhisotope գործընկերային ծրագրի առաջին փուլն՝ ուղղված ճառագայթային տեխնոլոգիաների միջոցով Հարավային Աֆրիկայում ռնգեղջյուրների որսագողության դեմ պայքարին. ռադիոիզոտոպների ներմուծում կենդանու եղջյուրի մեջ: Նախագծի վերջնական նպատակն է համակարգերի միջոցով աշխարհի օդանավակայաններում հայտնաբերել ռնգեղջյուրների ապօրինի շրջանառությունը:
Ռոսատոմից հայտնում են, որ նախագծի առաջին փուլն ուղղված էր ապացուցելուն, որ եղջյուրներում ներարկվող կայուն իզոտոպները չեն ներթափանցում կենդանիների մարմիններ: Դա ապացուցելու համար Rhisotope նախագծի երկու գլխավոր հերոսները՝ ռնգեղջյուրներ Իգորը և Դենվերը չորս ամիս գտնվել են մասնագետների հսկողության ներքո:
Կենդանիներին պահել են առանձին ճամբարում, որտեղ նրանց ուշադիր հետևել են: Բարձր ոևակավորում ունեցող ռեյնջերները ամեն օր հավաքել ու հետազոտել են կենդանիների արտաթորանքները և արյան նմուշառումներ արել: Փորձանմուշների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կենդանիների եղջյուրներից ռադիոիզոտոպի շարժ չի գրանցվել:
Գիտական տեսանկյունից, առաջին փուլի հաջողությունը ցույց է տալիս, որ նախագծի համար մշակված հատուկ տեխնիկայով եղջյուր մտնող ռադիոիզոտոպները կմնան եղջյուրի մեջ և չեն ներթափանցի կենդանու մարմին:
Հետազոտական նախաձեռնությանը մասնակցում են Հարավային Աֆրիկան, Ավստրալիան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը: Ռոսատոմը դարձել է յուրահատուկ ծրագրի առանցքային գործընկերը: Այժմ թիմը պատրաստ է անցնել երկրորդ փուլին, որը նվիրված է ճառագայթային չափաբաժինների մոդելավորմանը, որը ոչ միայն տեսանելի կդարձնի եղջյուրը գոյություն ունեցող ճառագայթային մոնիտորներին ամբողջ աշխարհում, այլև, միևնույն ժամանակ, ոչ մի վնաս չի հասցնի կենդանուն:
«Գիտական համագործակցությունը պետք է դուրս գա սահմաններից, ժամային գոտիներից ու մայրցամաքներից, եթե ցանկանում ենք փրկել մեր ընդհանուր տունը և լուծել բնապահպանական խնդիրներ: Մենք շատ ուրախ ենք, որ այս նախագիծը կընդգրկվի Հարավային Աֆրիկայի և Ռուսաստանի միջև հաջող նախաձեռնությունների ցանկում»,- ասել է Հարավային Աֆրիկայում Ռուսաստանի դեսպան Իլյա Ռոգաչովը:
Հետազոտական ծրագրի ավարտից հետո նախագիծը կտարածվի ամբողջ Աֆրիկայում և այլ մայրցամաքներում: Բնապահպանական կազմակերպությունները կկարողանան անվճար վերապատրաստում անցնել: Նախագիծը կարող է կիրառվել նաև անհետացող այլ տեսակների փրկության համար:
«Rhisotope նախագիծը հասել է իր առաջին կարևորագույն փուլին՝ կարգավորող մարմնին, կենդանիների էթիկայի համալսարանական հանձնաժողովին և ռնգեղջյուրի բարօրության համար շահագրգիռ կողմերին ապացուցելու, որ այն լիովին անվտանգ է կենդանիների համար»,- ասում է նախագծի հիմնադիր, Վիթս համալսարանի ճառագայթման և առողջության ֆիզիկայի բաժանմունքի տնօրեն, պրոֆեսոր Ջեյմս Լարկինը:
Կենտրոնական և Հարավային Աֆրիկայում Ռոսատոմի գործադիր տնօրեն Ռայան Կոլյերը վստահ է, որ միջուկային գիտությունը հիմնարար դեր կխաղա ռնգեղջյուրների և ընդհանրապես մոլորակի պաշտպանության գործում:
Լրահոս
Տեսանյութեր
Բացառիկ ցուցադրություն և դասական երաժշտության համերգ՝ նվիրված Գոհար Գասպարյանի 100-ամյակին