Պուտին. Այսօր Հայաստանը ստիպված է բախվել լուրջ մարտահրավերների
Վլադիմիր Պուտինը Անկախության 30-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
«Այսօր Հայաստանը ստիպված է բախվել լուրջ մարտահրավերների: Ելնում ենք նրանից, որ նոյեմբերյան և հունվարյան եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացումը ամենաբարձր մակարդակով կապահովի Ձեր երկրի և ողջ Անդրկովկասյան տարածաշրջանի խաղաղ, բարեկեցիկ զարգացումը»,-ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի անկախության 30-ամյակի առթիվ Նիկոլ Փաշինյանին հղած շնորհավորական ուղերձում։
ՌԴ նախագահը նաև նշել է, որ ռուս-հայկական հարաբերությունները կրում են բարեկամական, դաշնակցային բնույթ:
«Մեր պետությունների միջև հաստատվել է սերտ համագործակցություն տարբեր ոլորտներում, կառուցողական փոխգործակցություն ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ շրջանակներում: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք այսուհետ ևս կշարունակենք հզորազնել երկկողմ գործընկերությունը բոլոր ոլորտներում»,-նշել է Պուտինը՝ Փաշինյան մաղթելով քաջ առողջություն, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն և բարգավաճում։