
ՌԴ նախագահ Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի Հանարպետության անկախության 30-ամյակի առթիվ շնորհավորական հեռագրեր է ուղարկել: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամլո ծառայությունը։
ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրի միջև սերտ համագործակցություն է ձևավորվել տարբեր ոլորտներում, ինչպես նաև կառուցողական փոխգործակցություն ԵՎՐԱԶԷս-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակում:
«Հայաստանի հետ հարաբերությունները հիմնվում են բարեկամության բարի ավանդույթների, մշակութային և հոգևոր մտերմության վրա: Դրանց հետագա զարգացումը դաշնակցության ոգով, անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների արմատական շահերին»,- ընդգծել է ՌԴ ղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
- Մաղթում եմ ձեզ ուժ, հույս և իմաստություն․ Նիդերլանդների դեսպանի հայերեն շնորհավորական տեսաուղերձը
- Առաջիկայում մենք տեսնելու ենք ամբողջական հզոր Արցախ. Առուշ Առուշանյանի ուղերձը՝ մեկուսարանից