Առողջապահության նախարարի պատվաստված մայրը վարակվել է կորոնավիրուսով. hraparak.am
hraparak.am-ը գրում է.
«Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մայրիկին քովիդ ախտորոշմամբ երեկ տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Այդ մասին մեզ փոխանցեցին հիվանդանոցի մեր աղբյուրները։ Հատկանշական է, որ նախարարի մայրիկն արդեն պատվաստված է եղել «Սպուտնիկ» պատվաստանյութով, ինչը, փաստորեն, որևէ ձևով չի ապահովագրել վարակվելուց։
Մենք կապ հաստատեցինք նախարար Անահիտ Ավանեսյանի հետ, ով անակնկալի եկավ ու ի պատասխան մեր հարցմանն ասաց․ «Ես նման գաղտնիք պարունակող տեղեկությունների վերաբերյալ չեմ պատրաստվում որևէ բան ասել և շատ ցավում եմ, որ հիվանդանոցը չի պահպանել մեր կանոններով, օրենքով սահմանված բժշկական գաղտնիքի վերաբերյալ տվյալները, այսքանը»։
Ըստ էության, նախարարը ոչ հաստատեց, բայց ոչ էլ հերքեց մեր տեղեկությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Իրավաբան. Սպասում եմ Անահիտ Ավանեսյանի հրճվանքին
- Բժիշկները հոգեկան ուժերի սպառման եզրին են. Անահիտ Ավանեսյան
- Անահիտ Ավանեսյանը նրբորեն շրջանցեց պատգամավորներին պատվաստվել չպարտադրելու թեման
- Հայաստանում երիտասարդ քաղաքացի է մահացել կորոնավիրուսից. Անահիտ Ավանեսյան
- Հայաստանում շրջանառվող կորոնավիրուսային գերակշռող շտամը «դելտա»-ն է. Ավանեսյան
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում