Եվրախորհրդարանի նախագահ Դավիթ Սասոլիին թոքաբորբով տեղափոխել են հիվանդանոց
Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլին թոքաբորբով տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին գրում է Euronews-ը։
Նշվում է, որ սեպտեմբերի 15-ին է Սասոլին տեղափոխվել Ստրասբուրգի «Hôpital Civil»:
Ըստ նրա խոսնակի հայտարարության, նրան անմիջապես սկսել են բուժել՝ ախտորոշումից հետո, վիճակը լավ է։
Հաղորդվում է, որ 65-ամյա իտալացին, որն իր ներկայիս պաշտոնում է 2019 թվականի հուլիսից, բողոքել է ջերմությունից և ստիպված է եղել կեսից լքել Եվրոպական խորհրդարանի նիստը, որն անցկացվում էր Ստրասբուրգում։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում