Մեկնարկում է աշխարհի 8-18 տ. պատանիների և աղջիկների առաջնությունը
Հունաստանի Հալկիդիկի թերակղզում գտնվող Պորտո Կարրաս ծովափնյա փոքրիկ քաղաքում այսօր կմեկնարկի աշխարհի 8-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը: Այս անչափ կարևոր ստուգատեսին մասնակցելու նպատակով մրցավայր է մեկնել նաև Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պատվիրակությունը՝ թիմի գլխավոր մարզիչ, շախմատի համաշխարհային օլիմպիադաների կրկնակի չեմպիոն, գրոսմայստեր Արտաշես Մինասյանի գլխավորությամբ: Թիմը բավական ներկայացուցչական կազմ ունի, և տարբեր տարիքային խմբերում Հայաստանը, ընդհանուր առմամբ, կներկայացնեն 27 շախմատիստներ:
Այս մասին հայտնում է chessfed.am-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում