Սեյրան Օհանյան. Այսօր լիակատար անկախության մասին դժվար է խոսել
«Խոսել լիակատար անկախության մասին այսօր դժվար է»,-Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության քարտուղար Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով, երկրի ինքնիշխանությունն առաջին հերթին արտահայտվում է ունեցած տարածքով, բնակչությամբ, տնտեսությամբ, նրանով, որ այդ տարածքի, սահմանային անվտանգության ու արածքային ամբողջականության տերն ես։
«Այսօր, երբ ադրբեջանցիները գտնվում են մեր տարածքում, շատ տեղերում սադրանքներ են կազմակերպում, իրենց լկտի են պահում, ինքնիշխանության մասին խոսելը շատ դժվար է»,-ասաց Սեյրան Օհանյանը։
Զինվորական գործչի խոսքով, ցանկացած նման ծանր հարված պետք է օգտագործել ստեղծված բարդ իրավիճակից դուրս գալու համար։
«Կարծում եմ, կարող ենք դուրս գալ այս իրավիճակից, դրա համար չափից ավելի կազմակերպված պետք է լինենք։ Ակնհայտ է, որ այս իշխանություններն ամեն օր մեզ տանում են անկման, տարած պարտությունից հետո մեր հակառակորդը ամեն օր մխրճվում է մեր տարածք, կազմակերպում է սադրանքեր, Սյունիքում այդ սադրանքները խոսում են այն մասին, որ այս իշխանություններն ադեկվատ որոշում չեն կարող ընդունել, նրանք կարող են ինչ-որ բան կազմակերպել փողոցներում, քաղաքաներում։ Լիակատար ինքնիշխանության համար առաջին հերթին սահմանները պետք է ամրապնդված լինեն»,-ասաց Սեյրան Օհանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները