Սմբատ Գրիգորյանը՝ գեներալ-մայոր
Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սմբատ Գրիգորյանին գեներալ-մայորի զինվորական կոչում շնորհելու մասին։
ՀՀ նախագահի պաշտոնական էջում հրապարակված հրամանգրում ասված է
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սմբատ Վոլոդյայի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»։
Հիշեցնենք, որ նա 5-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել նախորդ տարվա ավարտին։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան