Հերոս տեղերքի մարտիրոսմամբ արհավիրքի պայմաններում դժվար է խոսել տոնի մասին. Արամ Վարդևանյան
«Մի կողմից ցանկանում եմ շնորհավորել բոլորիս Անկախության օրը, բայց այն պայմաններում, որ գտնվում ենք այսօր և դիմավորում ենք օրը՝ «շնորհավորել» բառն, իսկապես, դժվարանում եմ օգտագործել»,-Եռաբլուրում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Նրա խոսքով՝ մարտահրավերները, որոնք այսօր կանգնած են մեր պետության առաջ, երբևէ նախկինում չեն եղել, չի եղել նաև Անկախությա օրվա ներկայիս խորհուրդը:
«44-օրյա պատերազմի, մեկ տարվա այս արհավիրքի պայմաններում, որով անցել է հայ ժողովուրդը հազարավոր հերոս տեղերքի մարտիրոսմամբ՝ դժվար է խոսել տոնի մասին և ես կարծում եմ, որ մեր հասարակության մեջ գերակայող տրամադրությունն հենց սա է»,-շեշտեց պատգամավորը:
Վարդևանյանը համոզմունք հայտնեց, որ հայկական ավանդական մտածելակերպով, առնվազը մեկ տարի պետք է պահվեր տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո, որոնք նա որակեց միջազգային հանցագործություններ հայ ժողովրդի և ազգի զինվորների նկատմամբ:
«Օրվա խորհուրդն ու տարամաբնությունն է հուշում, որ պետք է լինել Եռաբլուրում»,-հայտարարեց Արամ Վարդևանյանը
Պատասխանելով լրագրողի դիտարկմանը, որ զոհվածների ծնողների անհամաձայնության պայմաններում էլ իշխանությունները չհրաժարվեցին գունագեղ տոնակատարությունից՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորը նկատեց, որ այդ հարցը պետք է ուղղել իշխանություններին, իսկ ինքը կարծում է, որ այն բոլոր ծախսերը, որ կատարվեցին, կարող էին ուղղվել լրիվ այլ նպատակով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան