Երթևեկել եմ Գորիս-Կապան ճանապարհով, երթևեկությունն անցել է նորմալ. Գլխավոր շտաբի պետ
«Վստահ եմ, որ մեր պետությունը դուրս կգա այս իրավիճակից, և մենք կունենանք այն երազած հայրենիքը, որի համար պայքարել ենք և դեռ շատ անելիք ունենք»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։
Նա նշեց, որ երազած հայրենիք ունենալու համար նախադրյալները կան։
Գորիս-Կապան ճանապարհահատվածում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցերին, մասնավորապես այդ ճանապարհին անձինք են անհետանում, ասվում է՝ շեղվել են ճանապարհից, այդ անձիքն կարո՞ղ էին շեղվել ճանապարհից. նա պատասխանեց. «Այդ անձանց հարցն ուղղեք»։
Ա. Դավթյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ Գորիս-Կապան ճանապարհահատվածում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ նշելով, որ այդ հարցով մեկնաբանություններ շատ են արվել, քանի որ պաշտպանության նախարարության, Զինված ուժերի հետ անմիջական առնչություն չունի, չի մեկնաբանում։
«ԱԱԾ-ն այդ ճանապարհի առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ, ընդունեք ի գիտություն, ԳՇ-ն մեկնաբանություն չունի»,- նշեց նա՝ ի պատասխան հարցին, թե Գորիս-Կապան ճանապարհը, որտեղ այսօր կան ադրբեջանիցները, մե՞զ է պատկանում։
Հարցին, թե ինչպե՞ս այսօր ՀՀ քաղաքացին վստահ լինի, որ անվտանգ երկրում է ապրում, Սյունիք գնալուց առաջ մտորում է՝ գնալ, թե ոչ, ԳՇ պետը նշեց, որ մտորելու խնդիր չի տեսնում Սյունիք գնալու հետ կապված։
Արտակ Դավթյանը նշեց, որ երթևեկել է Գորիս-Կապան ճանապարհով, երթևեկությունն անցել է նորմալ. «Եթե գնացել-եկել եմ, ուրեմն...»։
Հարակից հրապարակումներ`
- Վստահ եմ՝ բանակցությունների միջոցով կհասնենք նրան, որ Գորիս-Կապան ճանապարհը կաշխատի նորմալ ձևով. Վահան Քերոբյան
- ՀՀ-ում Իրանի դեսպան. Հույս ունենք՝ Գորիսի այլընտրանքային ճանապարհը հնարավորինս շուտ կկառուցվի
- Գորիս-Կապան ճանապարհին համապատասխան անվտանգային համակարգերը կամ չեն գործում կամ գործում են խիստ խափանումներով. Աբրահամյան
- Ադրբեջանը վերադարձրել է Քասախ համայնքի երկու բնակչին. ԱԱԾ
- Տիգրան Աբրահամյան. Եթե նույնիսկ ՀՀ քաղաքացիները պատահմամբ են հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ, ապա սրա համար պատասխանատու է ԱԱԾ-ն
- ԱԱԾ. Քասախի երկու բնակիչ հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում
- Այնպես չէ, որ Գորիս-Կապան ճանապարհի համար պետք է չշնչենք-չարտաշնչենք, չքնենք-չզարթնենք. Վահան Քերոբյան
- Գորիս -Կապան ճանապարհին ադրբեջանցիները ձերբակալել են իրանցի վարորդների
- Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Սյունիքում տիրող իրավիճակին՝ իրանական բեռնատարները կանգնեցնելու հետ կապված
- Ադրբեջանցիները Սյունիքում գողացել են բնակչի մեքենան ու չեն վերադարձնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան