Թուրքն իրավունք չունի գա մեր երեխեքի մոտ. Զոհված զինծառայողների ծնողները Եռաբլուրում են
Արդեն երեկ հայտարարվել էր, որ Հայաստանի Անկախության 30-ամյակին նվիրված ժամը 09։00-ին բարձրաստիճան պաշտոնյաները այցելելու են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Մինչև այդ զոհված, անհետ կորած զինծառայողների ծնողները, հարազատները հավաքվել են Եռաբլուրում։ Անհետ կորած զինծառայողների հարազատներից Արսեն Ղուկասյանը ուղիղ եթերով ասաց, որ ոստիկանական մեծ ուժեր են հավավքած այստեղ։
«Թուրքն իրավունք չունի գա մեր երեխեքի մոտ, էդ թուրքը մեր երեխեքի հաշվին տոնակատարություն է անում, Որոտանը թուրքերը փակել են, ինքն ազատ ման է գալի՞ս»,- գոռում էր ծնողներից մեկը։
Ա. Ղուկասյանը նշեց՝ ծնողը չի կարող ասի մի մտի Եռաբլուր, բայց ծնողը կարող է ասի՝ չմոտանես իմ երեխու շիրիմին, չպղծես իմ երեխու շիրիմը։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Բալյան. Իսկական ժամանակն է գունագեղ տոնակատարություններով նշել մեր անկախության 30-ամյա տարեդարձը
- Ոստիկանները բերման ենթարկեցին «գունագեղ» տոնակատարության դեմ բողոքի դուրս եկած քաղաքացուն
- «Իշխանությունը, քաղաքացիների խնդիրները մի կողմ թողած, լծված է գունագեղ տոնակատարություններ կազմակերպելու և պարգևատրումների գործին»
- Զոհվածների հարազատները գունագեղ համերգը համարում են սրբապղծություն, նողկալի արարք
- «Գևիս մոտ ծաղիկները սևի հետ մի ուրիշ «գունագեղ» տեսարան են ստեղծում». Էլզա Կիրակոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան