Կտամ ատամներդ կթափեմ, հավայի կապիկլամիշ մի եղի. Ոստիկանը՝ Զարուհի Փոստանջյանին
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը երեկ հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով սեպտեմբերի 21-ին, առավոտյան ժամը 9։00-ից «հայրենիքը և հայրենիքի արժանապատվությունը ամեն ինչից վեր դասող քաղաքացիներին, համախմբված կերպով լինել Եռաբլուրում, կանխելու թուրքական լրտեսի մուտքը։ Թուրքը չպետք է իր գաղջ ներկայությամբ ապականի մեր հերոսների շիրիմները»։
Այսօր ոստիկանները հենց Եռաբլուրի մուտքի մոտ պահանջեցին Փոստանջյանից հեռանալ տարածքից, այլապես բերման կենթարկեն ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։
Զ. Փոստանջյանն ասաց, որ խաղաղ ակցիա է անում. «Եկել եմ հայտնել իմ դիրքորոշումը, որ Նիկոլը թուրք Էրդողանի ներկայացուցիչն է...»։
Այնուհետև Փոստանջյանը գոռաց. «Չկպնեք ինձ, ձեռք չտաք, թողեք։ Իմ հեռախոսն է... Թող ձեռքս։... Ինչ օրինական, թուրքի պահանջը օրինակա՞ն է»։
Զարուհի Փստանջյանին նստացրեցին ոստիկանական մեքենա։ Նա անընդհատ գոռում է. «Թուրք, թուրքի մեկը։ Ձեռքս ցավեցնում ես.. Մի քանի հատ բայրաքթար ձեր վրա կգցեն, ինչպես Շուշիում գցեցին, նոր կհասկանաք»։
«Կտամ ատամներդ կթափեմ, հավայի կապիկլամիշ մի եղի»,- ոստիկանն ասաց Զարուհի Փոստանջյանին։
Մանրամասները՝ տեսանյութում, որը տեղադրված է Զարուհի Փոստանջյանի էջում։
Հարակից հրապարակումներ`
- Ըստ Փաշինյանի օգնականի՝ լրագրողներ ներկայացող անձինք կան, որոնք սադրիչներ են
- Հերիք չէ Եռաբլուրում պղծում են շիրիմները, այստեղից բերման են ենթարկում այդ հերոսների ծնողներին. քաղաքացի
- Թուրքն իրավունք չունի գա մեր երեխեքի մոտ. Զոհված զինծառայողների ծնողները Եռաբլուրում են
- Թուրքը չպետք է իր գաղջ ներկայությամբ ապականի մեր հերոսների շիրիմները․ «Երկիր Ծիրանի»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան