Թեհրան-Բաքու հարաբերություններում հերթական լարվածությունն է նկատվում․ իրանագետ
Իրանագետ Ահարոն Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է, որ Թեհրան-Բաքու հարաբերություններում հերթական լարվածությունն է նկատվում»։
«Ադրբեջանական ուղղությամբ աշխատող իրանցի բարձրաստիճան հոգևորականներից մեկը վերջին ուրբաթօրյա աղոթքում անդրադառնալով Ադրբեջանի հակաիրանական քայլերին՝ ասել էր, որ «Առյուծի պոչի հետ մի՛ խաղացեք»։
Իրանցի հոգևորականին Բաքվից պատասխանել են ադրբեջանցի պատգամավորի մակարդակով և ասել, որ «Եթե առյուծը Իրանն է ու հետն էլ պոչ ունի, կկտրենք պոչը»։
Եթե հաշվի առնենք, որ այս ամենը տեղի է ունենում Իրան-Ադրբեջան սահմանի ողջ երկայնքով Իրանի կողմից հարձակողական բնույթի զորավարժությունների անցկացման համատեքստում, ապա իրավիճակը բավականին հետաքրքիր է և ընդգրկուն»,-գրել է Վարդանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան