Թուրքիայի ԱԳՆ․ Ղրիմում Ռուսաստանի ընտրությունները Թուրքիայի համար «իրավական վավերականություն» չունեն
«Թուրքիան չի ճանաչում Ղրիմի անօրինական բռնակցումը», - այս մասին հայտարարել է Թուրքիայի Արտաքին գործերի նախարարը, գրում է Անադոլու գործակալությունը։
ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ Թուրքիան չի ընդունում Ղրիմում անցկացված խորհրդարանական ընտրությունները, որոնք «Ռուսաստանը 2014-ին անօրինական կերպով անեքսիայի ենթարկեց Ուկրաինայից»:
Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Տանժու Բիլգիչը հայտարարության մեջ ասել է. «Թուրքիան շարունակում է իր աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում Ղրիմի անօրինական բռնակցումը»:
Այս համատեքստում, ասել է Բիլգիչը, Պետդումայի ընտրությունները, որոնք անցկացվել են Ղրիմում սեպտեմբերի 17-19-ը, «Թուրքիայի համար որևէ օրինական ուժ չունեն»:
Ուկրաինայի վարչակազմը նույնպես առարկում է Ղրիմում Ռուսաստանի ընտրությունների դեմ, պատճառաբանությամբ, որ այն խախտում է միջազգային իրավունքը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան