Խաղաղապահներն Արցախում մշակել են լեռներում պայմանական վիրավորվածների ուղղաթիռով տարհանումը
Ռուս խաղաղապահները վարժանք են անցկացրել Արցախի լեռներում պայմանական վիրավորվածներին տարհանելու սցենարով՝ օգտագործելով հատուկ տարհանման պատգարակով և բժշկական մոդուլով հագեցած Mi-8 AMTSh «Տերմինատոր» ուղղաթիռը: Այդ մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ն:
«Առնվազն 2-րդ կարգ ունեցող օդաչուներին է թույլատրվում տարհանում իրականացնել: Նրանց կատարած թռիչքների տևողությունը պետք է լինի առնվազն 1000 ժամ: Որպես կանոն՝ տաք կլիման, լեռնային, խորդուբորդ տեղանքը նույնպես շատ են դժվարացնում առաջադրանքի կատարումը»,-ասել է ուղղաթիռի անձնակազմի հրամանատար Վիկտոր Բեզրուկովը, որի կատարած թռիչքների տևողությոնը մոտ 2 հազար ժամ է:
«Ես մեկ անգամ չէ, որ հնարավորություն եմ ունեցել Հյուսիսային Կովկասի լեռնային շրջաններում ծանր վիրավորների տարհանման առաջադրանքներ կատարել»,-բացատրել է նա:
Անձնակազմի հրամանատարը նաև ասել է, որ տարհանման համար օգտագործվում է հատուկ մեխանիզմ, որը նախատեսված է ինչպես ջրի մակերևութից, այնպես էլ ցամաքից մինչև 300 կիլոգրամ կշռող երկու վիրավորի բարձրացնելու համար:
Ստեփանակերտի ռազմական օդանավակայանում անցկացված վարժանքին մասնակցել են բանակի ավիացիայի օդաչուները, զինծառայողները և ռուսական խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման մասնագետները:
«Վիրավորին հեռավոր տարածքից դուրս բերելու մարտավարությունն այսօր մշակեցինք Mi-8 AMTSh ուղղաթիռով՝ երկտեղանի բժշկական մոդուլով, որը նախատեսված է ցանկացած տիպի ուղղաթիռների վրա տեղադրելու համար»,-ասել է բժշկական ծառայության ղեկավար Թիմուր Ցոգոևը և հավելել. «Այս մոդուլով հնարավոր է տեղափոխել միանգամից երկու վիրավոր, մոդուլի սարքավորումները թույլ են տալիս մատուցել մասնագիտացված բժշկական օգնություն: Այդ նպատակով այստեղ տեղադրված են արհեստական շնչառության ապարատ, մոնիտորինգի համակարգ, էլեկտրական դեֆիբրիլյատոր, էլեկտրական ներծծիչ և շնչառության շտապ վերականգնման մահճակալ: Այս ամբողջ սարքավորումը բուժաշխատողներին թույլ է տալիս վիրավորներին տրամադրել մասնագիտացված բժշկական օգնություն տարհանման վայրից մոտակա բժշկական հաստատություն տեղափոխելու փուլում»:
«Վիրավորին Mi -8AMTSh ուղղաթիռով տարհանելուց հետո զինվորական բժիշկները մշակել են նրան շտապօգնության մեքենա տեղափոխելու և ռուսական խաղաղապահ զորախմբին դաշտային հիվանդանոց տեղափոխելու գործողությունները, այդ թվում՝ ցավազրկող դեղամիջոցի ներարկումը ցավի շոկը մեղմելու նպատակով»,-ասել է բժիշկ անեսթեզիոլոգ և վերակենդանացման մասնագետ Պավել Պետրովը:
Նախորդ շաբաթ ընթացիկ մարտական պատրաստության դասընթացի շրջանակներում, ռուս խաղաղապահներն Արցախում անցկացրել են զորավարժանք` հնարավոր խախտումները կանխելու և 27 դիտակետերի անվտանգությունն ապահովելու համար, որի ընթացքում ուժերի համալրման և պաշտպանության համար BTR-82A զրահափոխադրիչների հերթապահ ստորաբաժանումներ էին ներգրավվել:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահներն ամեն օր Արցախում լուծում են ավելի քան 100 տարբեր սոցիալական խնդիրներ
- Ռուս խաղաղապահներն Արցախի Հանրապետության 27 դիտակետերում պլանային համալիր վարժանք են անցկացրել
- Ռուս խաղաղապահները «Խաղաղության դասեր» են անցկացրել Արցախի կրթական հաստատություններում
- Ռուս խաղաղապահներն Արցախի 300 դպրոցականների խմելու ջուր են հասցրել
- Ռուս թենիսիստ Դանիլ Մեդվեդևը դարձել է US Open-ի հաղթող
- Ռուս խաղաղապահներն Արցախում օգնում են լուծել խմելու ջրի ընդհատումների հետ կապված խնդիրները
- Ռուս խաղաղապահներն ապահովել են ավելի քան 60 ուխտավորների անվտանգ այցելությունը Ամարասի վանական համալիր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան