«Ցանկանում ենք երդվել մեր զավակներին, որ շարունակելու ենք իրենց պայքարը»․ Մոմերով երթ՝ դեպի Եռաբլուր
Ազատության հրապարակից 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, հարազատները մոմերով երթ իրականացրին դեպի Եռաբլուրի՝ ՀՀ Անկախության 30-ամյակի կապակցությամբ՝ ի հիշատակ զոված զինծառայողների։
Զոհված զինծառայողի մայր, «Որդուս» ՀԿ նախագահ Կարին Տոնոյանի համոզմամբ՝ չունենք անկախություն և տոնելու տրամադրություն։
«Մեր զավակներն իրենց մահով ապացուցեցին, որ իրենք են այս երկրի տերերը։ Ինձ համար միակ չգրավված ամրոցը մնում է Եռաբլուրը»,- ասաց Տոնոյանը։
Նա նշեց, որ մի քանի մայրերով ցանկություն են հայտնել գնալ Եռաբլուր և ուղղակի լինել իրենց զավակների հետ։
«Ցանկանում ենք երդվել մեր զավակներին, որ շարունակելու ենք իրենց պայքարը և մի օր վերադարձնելու ենք հայոց անկախությունը։ Այսօր ինքնախաբեությամբ տառապելը նվազագույնը ծիծաղելի է, քանի որ տեսնում ենք ամեն օր մեր անկախությունը գրավված է։ Գրավված է սահմանային բլուրների վրա, մեր հարազատ լեռների վրա այսօր տարբեր դրոշներ են և խեղճացած հայոց դրոշն է։ Այսօր մենք տեսնում ենք, որ մեր երկրի ղեկավարը խնդրում է, որ թշնամին ընդունի և հանդիպի իր հետ, որը երբևէ չէր եղել,ինչը շատ վիրավորական է։ Այսօր տեսնում ենք, որ զավակներին առևանգում են և մենք ոչինչ չենք կարողանում անել, անգամ միջնորդությունը ռուսական կողմն է անում։ Այսպիսի բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, որոնք փաստում են, որ այսօր չունենք անկախություն»։
Հիշեցնենք, որ այսօր ժամը՝ 20․00 Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու Անկախության 30-ին նվիրված Փաշինյանի խոսքով ՝ «գունագեղ միջոցառումը», որի անցկացմանն օրեր շարունակ դեմ էին արտահայտվում զոհված զինծառայողների ծնողները։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները