Վալերի Բուայե․ Այսօր, ինչպես և երեկ, Հայաստանը պայքարում է իր և իր ժողովրդի գոյատևման համար՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի
«Հայաստանի անկախության այս օրը չմոռանանք այն կապերը, որոնք միավորում են մեր երկու երկրներին։ Հայաստան՝ ավելի քան 2000 տարվա մշակույթով հարուստ և հզոր ինքնությամբ։ Հայաստանը, որը Ֆրանսիայի կողքին պայքարել է մեր ազատությունների համար»,-այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ֆրանսիացի քաղաքական գործիչ, պատգամավոր Վալերի Բուայեն։
Բուայեի խոսքերով, Հայաստանը, ինչպես և Ֆրանսիան, կոփվել է պատմության քննության մեջ:
«Այսօր, ինչպես և երեկ, Հայաստանը պայքարում է իր և իր ժողովրդի գոյատևման համար՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի:
Անկախության այս օրը Հայաստանը դեռ կանգնած է հազարավոր երիտասարդների կորստի, անորոշության առաջ՝ կապված հայ բանտարկյալների ընտանիքների և հազարավոր վիրավորների հետ։
Ես հայ չեմ, բայց որպես ֆրանսիացի ուզում եմ ասել, որ Հայաստանը քույր է Ֆրանսիայի համար: Հուսով եմ, որ նա կարող է, միշտ հույսը դնել մեր լիակատար աջակցության վրա»,-գրել է Բուայեն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան