
Արմեն Սարգսյանը չմոտեցավ լրագրողներին
Հայաստանի Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառման ընթացակարգով բարձրաստիճան պաշտոնյաները այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն, սակայն լրագրողները նրանց հարցեր ուղղելու հնարավորություն չունեին, քանի որ լրագրողների ազատ տեղաշարժը խոչընդոտվում է։
Եռաբլուրում է նաև նախագահ Արմեն Սարգսյանը։
«Պարոն նախագահ, կմոտենաք։ Ներողություն ենք խնդրում, որ այսպես են կանչում, ուղղակի մեզ սահմանափակել են»,- դիմելով Ա. Սարգսյանին՝ ասացին լրագրողները։
Սակայն Արմեն Սարգսյանը չմոտեցավ լրագրողներին, գնաց կանգնեց մյուս պաշտոնյաների կողքը։
Հարակից հրապարակումներ`
- Կտամ ատամներդ կթափեմ, հավայի կապիկլամիշ մի եղի. Ոստիկանը՝ Զարուհի Փոստանջյանին
- Ըստ Փաշինյանի օգնականի՝ լրագրողներ ներկայացող անձինք կան, որոնք սադրիչներ են
- Հերիք չէ Եռաբլուրում պղծում են շիրիմները, այստեղից բերման են ենթարկում այդ հերոսների ծնողներին. քաղաքացի
- Թուրքն իրավունք չունի գա մեր երեխեքի մոտ. Զոհված զինծառայողների ծնողները Եռաբլուրում են