Արմեն Ջիգարխանյանի թատրոնն անվանափոխվել է
Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործող Մոսկվայի դրամատիկական թատրոնն անվանափոխվել է, այժմ այն կոչում է «Արմեն Ջիգարխանյանի առաջընթացի բեմ»: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին ասել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Գազարովը:
«Մեզ թվում էր, որ «Արմեն Ջիգարխանյանի առաջընթացի բեմ»-ը կլինի նույն թատրոնի նոր կյանքը, միայն արագացված, եռանդուն, բեկումնային իմաստով, գուցե սադրիչ, սուր ուղղությամբ: Բայց սա այն է, ինչ Արմեն Բորիսովիչը դրեց», - ասել է նա:
Նրա խոսքով, գլխավորն այն էր, որպեսզի պահպանվեր Արմեն Ջիգարխանյանի անունը: Ըստ Գազարովի, անվան մեջ հայտնվել է նաև «առաջընթաց» բառը նախկին կինոթատրոնի անվան անունից, որի շենքում է գտնվում թատրոնը:
«Ինչու՞ «Առաջընթաց»: Կար «Պրոգրես» կինոթատրոն, ժամանակին այն ամենաառաջադեմն էր: Անցել է 25 տարի, մենք որոշեցինք վերադարձնել հենց այս առաջընթացը, քանի որ մենք նույնպես ցանկանում ենք առաջադիմել, և մենք առաջընթաց կունենանք», - ասել է գեղարվեստական ղեկավարը:
Հիշեցնենք, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը մահացել է 2020 թվականի նոյեմբերի 14-ին 85 տարեկան հասակում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան