Բայրամովը Նուլանդի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունները
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ։ Այս մասին գրում է Interfax.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի հաղորդագրությանը։
«Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին տարածաշրջանում անվտանգության ներկայիս իրավիճակի և Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության կատարման վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Բայրամովը ասել է, թե «Ադրբեջանը կառուցողական քայլեր ձեռնարկեց այս ուղղությամբ, սակայն Հայաստանը չպատասխանեց այդ քայլերին»։
Բայրամովն ու Նուլանդը ընդգծել են տարածաշրջանի ապագա խաղաղ զարգացման համար հաղորդակցության և սահմանների սահմանազատման կարևորությունը: Բացի այդ, դիվանագետները մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության հարցերի շուրջ:
Հարակից հրապարակումներ`
- Պետդեպ․ ԱՄՆ-ը փորձել է օգտակար լինել Հայաստան-Ադրբեջանի միջև խաղաղության և հաշտության խոսակցությանն աջակցելու համար
- Բլինքենը Չավուշօղլուի հետ հանդիպմանը երկար քննարկել է Հայաստան, Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղը
- Իրանի նախագահ․ Ազատությունը չի տեղավորվում օտարերկրյա զորքերի ուսապարկի մեջ
- Բայդենը՝ ՄԱԿ-ում․ ԱՄՆ-ը չի ուզում մի նոր սառը պատերազմ, ոչ էլ ուզում է տեսնել մասնատված աշխարհ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա