Մշակույթ 10:55 22/09/2021 Հայաստան

«Երաժշտություն հանուն ապագայի». Պատանի երաժիշտները Դուբայում մասնակցում են վարպետության դասընթացների

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ` հիմնադրամի կրթաթոշակառուները մասնակցոմ են սեպտեմբերի 4-23-ը ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում անցկացվող Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիայի (Middle East Classical Music Academy) կազմակերպած վարպետության դասերին։ Բացի այդ, պատանիները հանդես են գալիս իրենց  կատարումներով:

Middle East Classical Music Academy-ն անցկացվում է InClassica միջազգային երաժշտական փառատոնի (օգոստոսի 28-ից սեպտեմբերի 26-ը) շրջանակներում, որը կազմակերպվել է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture / EUFSC) նախագահ Կոնստանտին Իշխանովի և SAMIT Event Group-ի նախաձեռնությամբ:

Ինչպես Panorama.am-ի հետ զրույցում նշեց «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը, մասնակից կրթաթոշակառուները Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների, երաժշտական քոլեջների լավագույն աշակերտներն են, որոնք հաղթել են հիմնադրամի կողմից հայտարարած մրցույթում։

Նրա խոսքով, հիմնադրամի տասը կրթաթոշակառուները՝ Դավիթ Բոյաջյանը (ջութակ), Ասյա Անիսիմովան (ջութակ),  Մարի  Հակոբյանը (թավջութակ), Հայկ Հեքեքյանը (հոբոյ), Տիգրան Գասպարյանը (հոբոյ),  Դավիթ Տոնոյանը (ֆագոտ), Սաթենիկ Գալստյանը (գալարափող), Միհրան Առաքելյանը (շեփոր), Սամվել Դավթյանը (տրոմբոն) եւ  Գուր Սարգսյանը (դաշնամուր) սեպտեմբերի 5-ին Դուբայում կատարել են Էդվարդ Միրզոյանի «Վալսը» և Արամ Խաչատրյանի «Այշեի պարը» «Գայանե» բալետից»։

Իսկ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ սեպտեմբերի 4-ին և 5-ին իրենց կատարումներով հանդես  են եկել հիմնադրամի կրթաթոշակառուներ Մարի Հակոբյանը, Ասյա Անիսիմովան, Գուր Սարգսյանը, Հայկ Հեքեքյանն ու Դավիթ Բոյաջյանը:

Հիմնադրամը կազմակերպել է նաև 6 դաշնակահարների`Արիանա Կարապետյանի, Աստղիկ Ղուկասյանի, Մարգարիտա Միքայելյանի, Գառնիկ Մսրյանի, Վալերի Պոլոյանի և Մարի Փոշոտյանի մասնակցությունը Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիայի դասընթացներին: Բացի այդ,  դաշնակահարուհի Աստղիկ Ղուկասյանը, InClassica միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում, հանդես է եկել Կալինինգրադի սիմֆոնիկ նվագախմբի հետ:

Հիմնադրամի տնօրենի խոսքով,  պատանիները հնարավորություն ունեն մասնակցելու ոչ միայն անվանի երաժիշտների՝ աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովի, հայազգի ջութակահարներ Սերգեյ Խաչատրյանի, Հայկ Կազազյանի, դաշնակահար Պավել Գիլիլովի և այլ հայտնիների վարպետության դասերին, այլև ունկնդրել InClassica միջազգային փառատոնի բոլոր համերգները, որոնց մասնակցում են համաշխարհային ճանաչում ունեցող կատարողներ, 8 առաջատար նվագախմբեր, 12 դիրիժորներ։

Աննա Տեր-Հովակիմյանը խոստովանում է՝ երբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ ստեղծում էին այս հիմնադրամը, նպատակը մեկն էր՝ աջակցել շնորհալի, տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողներին՝ խթանելով նրանց մասնագիտական ունակությունների զարգացմանը։

Արդյունքում, ըստ նրա, ստեղծվեց մի հիմնադրամ, որն այսօր աջակցում է երաժշտական դպրոցներում սովորող պատանի երաժիշտներին, տրամադրում է կրթաթոշակ։ «Իհարկե  հիմնական  նպատակն այն է, որ պատանիների համար կազմակերպվեն տարբեր տեսակի վարպետության դասեր ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, որպեսզի երեխաները հնարավորություն ունենան մասնակցել երաժշտական փառատոնների, որտեղ կկարողանան ծանոթանալ աշխարհահռչակ երաժիշտների, կոմպոզիտորների, երաժշտության բնագավառում ճանաչում ունեցող մարդկանց հետ»,- ասաց Հիմնադրամի տնօրենը։

Աննա Տեր-Հովակիմյանը միաժամանակ նշեց, հիմնադրամի գործունեությունը ընդլայնվելու է, կան հստակ ծրագրեր, որոնք պետք է առաջիկայում կյանքի կոչվեն։ Իսկ ծրագրերից մեկն այն է, որ մարզերում ապրող որևէ տաղանդավոր երեխա հետ չմնա մայրաքաղաքում ապրող երեխաներից, նրանք նույնպես պետք է ստանան լիարժեք երաժշտական կրթություն։

«Երբ սկսեցինք մեր գործունեությունը, հասկացանք, որ կրթաթոշակի համար հիմնական հայտերը ստացվում են մայրաքաղաքից։ Իրականում մեծ անելիքներ ունենք մարզերում, քանի որ կան տաղանդավոր երեխաներ, որոնք հնարավորություն չունեն լիարժեք երաժշտական կրթություն ստանան։ Բոլորս էլ գիտենք, որ մարզերի երաժշտական դպրոցները զիջում են Երևանին, չկան գործիքներ, համապատասխան մասնագետներ։

Մրցույթների ժամանակ տեսնում ենք, որ, օրինակ, Չայկովսկու, Սպենդիարյանի, Սայաթ Նովայի և այլ երաժշտական դպրոցների երեխաները շատ ավելի լավ երաժշտական կրթություն ունեն, քան մարզերի երեխաները։ Մենք պետք է նրանց աջակցենք»,- ասաց Աննա Տեր-Հովակիմյանը՝ հավելելով, որ նախատեսվում է մարզաբնակ երեխաների համար ևս մաստեր-կլասներ անցկացնել։

Ի  դեպ հիմնադրամի կրթաթոշակառուները ոչ միայն վարպետության դասընթացների են մասնակցում, այլև կարևորելով նրանց ընդհանուր կրթական մակարդակը, հիմնադրամը կազմակերպում է ռուսերենի և անգլերենի դասընթացներ, որ երեխաները դասախոսությունների ժամանակ հասկանան տարբեր երկրներից ժամանած երաժիշտներին, ընկալեն և հաղորդակցվեն նրանց հետ։ 

Հիշեցնենք, որ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու կարող են դառնալ 10-17 տարեկան երեխաները։ Նրանք մեկ տարի ստանում են 100 եվրոյին համարժեք կրթաթոշակ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:50
Մահվան ելքով վրաերթ Գեղարքունիքի մարզում
Նոյեմբերի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:15-ի սահմաններում Արցախի Հանրապետության քաղաքացի 44-ամյա Արման...
Աղբյուր` Panorama.am
23:29
Ֆրանսիան կոշտ է պատասխանել Ալիևի հայտարարությանը
Ֆրանսիայի՝ էկոլոգիական անցման հարցերով նախարար Անյես Պանիե-Ռյունաշեն երկրի խորհրդարանում ունեցած ելույթում կտրուկ է արձագանքել Բաքվում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
23:05
Նոյեմբերի 15-ից արգելվում է սիգի որսը և վաճառքը
Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են. «Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ նոյեմբերի 15-ից վերահսկողության...
Աղբյուր` Panorama.am
22:42
Թմրանյութերի գործով բերման ենթարկված ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի քեռու որդին լքում է ՔՊ-ն
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սարուխանյանի քեռու որդին՝ Վարուժան Խոջումյանը(լուսանկարում աջից առաջինը) ֆեյսբուքում...
Աղբյուր` Panorama.am
22:15
Red Eagles և FAF շարժումները նոյեմբերի 14-ին Երևանում կկազմակերպեն երկրպագուների միասնական երթ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների Red Eagles և FAF շարժումները հայտարարություն են տարածել, որով հայտնում են, որ նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
21:43
Իսրայելական հրթիռակոծությունից մեկ օրում Լիբանանում զոհվել է 78 մարդ՝ նաև կանայք և երեխաներ
Վերջին 24 ժամվա ընթացքում Լիբանանի մի շարք շրջաններում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 78 և վիրավորվել 122 մարդ։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:21
Երևանի Իսաբեկյան փողոցը երեք օր փակ է լինելու
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ նոյեմբերի 14-ից մինչև նոյեմբերի 16-ը՝ ժամը 09:00-ից 20:00-ն փակ է լինելու Է. Իսաբեկյան փողոցի՝ Է....
Աղբյուր` Panorama.am
20:53
Նիսի քաղաքապետը պահանջել է Եվրոպական խորհրդի նախագահի հրաժարականը COP29-ին մասնակցելուց հետո
իսի քաղաքապետը պահանջել է Եվրոպական խորհրդի նախագահի հրաժարականը COP29-ին մասնակցելուց հետո ։ Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
20:46
Զինծառայողի մահվան հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն․ ՊՆ
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին: «Դեպքի...
Աղբյուր` Panorama.am
20:31
Ուրուգվայն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ ռազմագերիներին և պատանդներին
 Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերան, Ուրուգվայի նախկին նախագահներ Խուլիո Մարիա Սանգինետտին և Լուիս Ալբերտո Լակաժե...
Աղբյուր` Panorama.am
20:13
Վաղը՝ համաժողով, իսկ նոյեմբերի 15-ին՝ բողոքի ակցիա ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ․ Գրետա Թունբերգի հայաստանյան օրակարգը
Էկո ակտիվիստ Գրետա Թունբերգն այսօր այցելել է Ջերմուկ։ Այդ մասին հայտնում է  «Կանաչ Հայաստան» ՀԿ-ի նախագահ, բնապահպան...
Աղբյուր` Panorama.am
19:55
Լավրովը ներկայացրել է ՌԴ տեսլականը, ՀՀ տեսլականը տրամագծորեն տարբերվում է․ Միրզոյան
ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել էր, որ պետք չէ շտապել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում:  ԱԺ-ում արձագանքելով Լավրովի...
Աղբյուր` Panorama.am
19:46
Գոռավան-Արարատ ավտոճանապարհին վթար է եղել, կան տուժածներ
Նոյեմբերի 13-ին, ժամը 18:04-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոռավան գյուղի...
Աղբյուր` Panorama.am
19:35
ՅՈՒՆԵՍԿՕ-ի «մտահոգություններն»՝ Արցախի ժառանգության շարունակական ոչնչացումների մասին
Monument Watch-ն ահազանգում է․ «2024 թվականի հոկտեմբերի 28-29-ը ՀՀ ԱԳՆ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի  նախաձեռնած...
Աղբյուր` Panorama.am
19:19
Հունաստանը զորավարժություններ է անցկացնում Թուրքիայի սահմանի մոտ
Հունաստանը «Մինոտակիս-24» անվամբ զորավարժություններ է անցկացրել Թուրքիայի հետ առանցքային սահմանային կետի՝ Եվրոս գետի մոտ։ Ռազմական...
Աղբյուր` Panorama.am
19:04
Վերջին զանգի միջոցառումները վաղուց վերածվել են քաղքենի միջավայրի, բիզնեսի․ Ժաննա Անդրեասյան
 Վերջերս նախարարությունը շրջաբերական է ուղարկել հանրակրթական հաստատություններ, որտեղ նշված է՝ վերջին զանգի միջոցառումն անպայման պետք է...
Աղբյուր` Panorama.am
18:57
Նոր տարվա տոնավաճառ՝ 2024-2025
Երևանի քաղաքապետարանը տնտեսվարողներին հրավիրում է մասնակցելու Նոր տարվա և սուրբծննդյան տոնավաճառին։ «Այն տեղի կունենա ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:44
Սփյուռքում գործող «Ադրբեջանական տներ» կազմակերպությունը խեղաթյուրում է պատմական իրադարձությունները․ «Գեղարդ» հիմնադրամ
Աշխարհի տարբեր երկրներում ադրբեջանական իշխանությունների նախաձեռնությամբ ստեղծվում են բազմաթիվ կազմակերպություններ, որոնք, պատմական...
Աղբյուր` Panorama.am
18:33
Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը 2023-ի հունիսին մոտ էին տարածաշրջանում տրանսպորտային ուղիների վերականգնմանը․ Զախարովա
 2023-ի հունիսին Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը մոտ էին տարածաշրջանում տրանսպորտային ուղիների վերականգնմանը, սակայն Արևմուտքի ճնշման տակ...
Աղբյուր` Panorama.am
18:16
Փաշինյանը Գյումրիում տոնածառ տեղադրելու հարցը կլուծի
«Նույնիսկ 1988թ․-ի երկրաշարժի տարում Գյումրին Ամանորին ուներ տոնածառ։ Պարոն վարչապետ, իմ երեխաների և բոլոր գյումրեցի փոքրիկների անունից...
Աղբյուր` Panorama.am
17:59
Մենք Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարց չենք բարձրացնում. Փաշինյան
«Հայաստանի Սահմանադրության տեքստում որևէ դրույթ Լեռնային Ղարաբաղի մասին ոչ ուղղակի, ոչ անուղղակի չի պարունակվում»,- ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:48
Փաշինյան. Նման երկար խոսակցություն վաղուց կամ ընդհանրապես Ալիևի հետ չէի ունեցել
«Ես ուզում եմ գոհունակությունս հայտնել Ադրբեջանի նախագահի հետ իմ շփումների վերաբերյալ»,-ԱԺ-ում պատասխանելով Աստանայում տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
17:22
Բաքվում COP29-ում անվճար է միայն ջուրը
Նոյեմբերի 11-22-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի ունեցող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP29) Կողմերի համաժողովի 29-րդ...
Աղբյուր` Panorama.am
17:16
Դեպի Բալի ու հակառակ ուղղությամբ թռիչքները չեղարկվում են մոխրի պատճառով
Մի քանի ավիաընկերություններ չեղարկել են թռիչքները դեպի Բալի և հակառակ ուղղությամբ՝ Ինդոնեզիայի հանգստավայր կղզու մոտակայքում գտնվող հրաբխից...
Աղբյուր` Panorama.am
17:12
Կառավարության նիստը հետաձգվում է
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կառավարության հերթական նիստը հետաձգվում է և տեղի կունենա ուրբաթ՝ նոյեմբերի 15-ին, ժամը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Տնտեսության վերականգնման տպավորություն է ստեղծվում, բայց սա խաբկանք ու հեգնանք է. Աղասի Թավադյան
ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ՔՊ-ական պատգամավորները հայտարարում են. որ հաջորդ տարի աշխատավարձի և թոշակների աճ չի լինելու, բայց...
Աղբյուր` Panorama.am
17:02
Աղազարյան. Երբ երիտասարդ էի ու լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ Կիլիկան՝ ուր, ես՝ ուր, ինչու պետք է լացեմ
«Ես մի թեթև անդրադառնամ պարոն Ռուստամյանի ելույթին։ Պարոն Ռուստամյան, ձեր ելույթը շատ, շատ էմոցիոնալ էր, իհարկե, բայց որոշ դրվագների հետ...
Աղբյուր` Panorama.am
16:45
Ակբա բանկը և American Express-ն ընդլայնում են համագործակցությունը Հայաստանում
Ակբա բանկը և American Express-ը հայտարարում են իրենց երկարամյա համաձայնագրի ընդլայնման մասին, որի համաձայն Ակբան բացառիկ իրավունքով կշարունակի...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ավագանու անդամ. Երևանցին ձեզ այդ իրավունքը տվե՞լ էր, հարգելի հեղափոխական թիմ
Երևանի ավագանու «ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 3-րդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան
10:59 13/11/2024

Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}