Էրդողանը ՄԱԿ-ում խոսել է Արցախից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում չի շրջանցել արցախյան թեման: Նա մասնավորապես կրկնել է Ադրբեջանի՝ այսպես կոչված իր տարածքներն «ազատագրելու» մասին թուրքական հայտնի թեզերը: Այս մասին գրում է ermenihaber-ը։
«Ադրբեջանն օգտագործել է ինքնապաշտպանության իր իրավունքը իր տարածքների օկուպացիային վերջ դնելու համար՝ կյանքի կոչելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնք տարիներ շարունակ չեն իրականացվել»,- նշել է Էրդողանը։
Վերջինս նաև հայտարարել է, որ այդ իրադարձությունը հնարավորությունների պատուհան է բացել տարածաշրջանում կայուն խաղաղությունը վերականգնելու համար ու որ Թուրքիան մտադիր է աջակցել կողմերի յուրաքանչյուր դրական քայլին:
Էրդողանը խոսել է նաև Ղրիմից ու հայտարարել, որ Թուրքիան չի ճանաչում Ղրիմի կցումը Ռուսաստանին և աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը:
«Մենք մեծ կարևորություն ենք տալիս Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, այդ թվում և Ղրիմի հարցում, որի զավթումը մենք չենք ճանաչում»,-ասել է Էրդողանը:
Հարակից հրապարակումներ`
- Ղրիմի պատասխանը Էրդողանին
- ՌԴ-ն ցավում է Ղրիմում ընտրություններում Թուրքիայի դիրքորոշման համար
- Թուրքիայի ԱԳՆ․ Ղրիմում Ռուսաստանի ընտրությունները Թուրքիայի համար «իրավական վավերականություն» չունեն
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան