Ժորա Սարգսյան. Գործատուն չի կարող ազատել աշխատակցին, եթե նա չի պատվաստվել կամ թեստավորվել
Գործատուն չի կարող աշխատանքից ազատել աշխատակցին, եթե նա չի պատվաստվել կամ թեստավորվել։ Այսօր «Արմենպրես» մամուլի ակումբում ասուլիսի ընթացքում աշխատանքային օրենսդրության առկա կարգավորումները ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։
«Այո, կա առողջապահության նախարարի 65 Ն հրամանը, սակայն Աշխատանքային օրենսգրքով չկա համապատասխան հիմք, որը հնարավորություն կտա գործատուին աշխատակցին ազատել աշխատանքից, եթե նա, օրինակ, չի թեստավորվել։ Սա պետք է հստակ ամրագրենք։ Հիմա պետությունը որպես գործատու՝ «Հանրային ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նոր նախագիծ է շրջանառել, որով հստակ նախատեսվում են այդ կարգավորումները։
Համաձայն դրանց, եթե աշխատողը չի թեստավորվում ու օրինակ, 30 օր այդ պատճառով աշխատանքի չի ներկայանում, ապա գործատուն կարող է նրան ազատել։ Եթե նախագիծն ընդունվի, ապա դրանից հետո հնարավոր կլինի հանրային պաշտոն զբաղեցնող անձանց ու հանրային ծառայողների մասով նման կարգավորումներ կիրառել, այսինքն, ազատել աշխատանքից»,- ասաց Ժ. Սարգսյանը։
Մյուս դեպքերի համար չկան նման կարգավորումներ, չկա նույնիսկ փոփոխություների նախագիծ։
«Գործատուները երկուսն են՝ պետությունը և մասնավորը, պետությունը հանդես է գալիս նման առաջարկով, սակայն մասնավորի հետ կապված նման առաջարկ չի դիտարկում, քանի որ սա դիտարկվում է հանրային առողջության, ոչ թե գործատու և աշխատող իրավահարաբերությունների շրջանակում։ Այստեղ չի դիտարկվում որպես գործատու-աշխատող իրավահարաբերություններ, որի հետևանքը լինի աշխատանքային պայմանագրի լուծումը»,- մանրամասնեց Ժ. Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ Դանիելյան. Պարզ չէ, թե պատգամավորները ինչու են պատվաստման մասին ԱՆ հրամանի իրավաչափության հարցն ուղղում հենց նախարարին
- Արա Զոհրաբյան. Չեն կարող հարկադրանքով պատվաստել մեզ, առնվազն 2 պատճառով
- Արա Զոհրաբյան. Բժշակական փորձերն առանց մարդու համաձայնության իրականացնելը Սահմանադրությամբ արգելվում է
- Չի կարելի պարտադրել քաղաքացիներին պատվաստվել. Արա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան