Բռնազավթված Վարանդայում դեռևս չկառուցված Բաքվի բռնապետի օդնավակայանն արդեն իսկ իրանական հրթիռների պոտենցիալ թիրախ է․ Իրանագետ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Պարսկալեզու որոշ հրապարակումներում քննարկվում է Ադրբեջանի դեմ հնարավոր պատերազմի պարագայում Իրանի գործողությունների սցենարը՝ Բաքվին Թուրքիայի և Պակիստանի աջակցության պայմաններում։
Ըստ այդմ, իրանական կողմի առաջին գործողությունները միտված են լինելու Ատրպատականից հրթիռային գերճշգրիտ հարվածներով ադրբեջանական օդանավակայանները շարքից դուրս բերելուն, ինչը կզրկի Թուրքիային և Պակիստանին օդային ճանապարհով Բաքվին ռազմական օժանդակություն տրամադրելուց։
Այնպես որ, բռնազավթված Վարանդայում դեռևս չկառուցված Բաքվի բռնապետի օդնավակայանն արդեն իսկ իրանական հրթիռների պոտենցիալ թիրախ է»։
Վարդան Ոսկանյանը նաև գրել է, որ Իրանի Գարմիի և Մուղանի շրջաններից խորհրդարանի պատգամավոր Վալի Էսմայիլին պատասխանել է Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման պատգամավորներից մեկի լկտի հայտարարությանն այն մասին, որ իբր «Ադրբեջանը կկտրի իրանական առյուծի պոչը»։
«Իրանցի քաղաքական գործիչը թվիթերյան գրառման մեջ բերել է իրանաիրաքյան պատերազմի
օրինակը, նշելով՝ «Պատմությունն է վկայում՝ մենք հող կերել ենք, բայց հող չենք հանձնել։ Առյուծի պոչի հետ խաղալն անդառնալի հետևանքներ կունենա»։
Ի դեպ, իրանցի պատգամավորն Ադրբեջանի թալիշաբնակ շրջաններին սահմանակից Իրանի հենց այն տարածքից է, որտեղ այժմ Իսլամական Հեղափոխության Պահապանների կորպուսը լայնածավալ հարձակողական զորավարժություն է անցկացնում»,-գրում է Վարդան Ոսկանյանը։
Հիշեցնենք, որ իրանցի բարձրաստիճան հոգևորականներից մեկը վերջին ուրբաթօրյա աղոթքում անդրադառնալով Ադրբեջանի հակաիրանական քայլերին՝ ասել էր, որ «Առյուծի պոչի հետ մի՛ խաղացեք»։ Իրանցի հոգևորականին Բաքվից պատասխանել են ադրբեջանցի պատգամավորի մակարդակով և ասել, որ «Եթե առյուծը Իրանն է ու հետն էլ պոչ ունի, կկտրենք պոչը»։
Հարակից հրապարակումներ`
- Իրանագետ. Բաքուն հայտարարում է՝ եթե Իրանը հանկարծ մի բանի անի, Պակիստանի բանակը ներխուժելու է Թեհրան
- Թեհրան-Բաքու հարաբերություններում հերթական լարվածությունն է նկատվում․ իրանագետ
- Վարդան Ոսկանյան. Իրանական զորավարժությունների գոտու ընտրությունն ակնհայտորեն պարունակում է մի քանի բացահայտ ուղերձ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան