Բաց նամակ. Հայկ Մարությանը ամիսներ շարունակ ի վիճակի չէ լուծել մի տարրական հարց
Երևանի Օրբելի 63/1 շենքի բնակիչները բաց նամակով դիմել են Փաշինյանին՝ բողոքելով Հայկ Մարությանից։
Նամակում մասնավորապես ասված է.
«Մեր շենքը խորհրդային տարիներին կառուցվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսների և թղթակից անդամների ընտանիքների համար։
9 հարկանի շենքի վերելակը պարբերաբար չի աշխատում (վերջին խափանումն այժմ արդեն մեկ շաբաթ է տևում), քաղաքապետարանը ու նրան ենթակա մարմինները հավուր պատշաճի հիմնանորոգելու փոխարեն զբաղվում են էժանագին մանիպուլյացիաներով, քաղաքապետարանի տեղեկատվական վարչության պետ Իոսիֆ Կուբատյանը մայիս ամսին լրագրողներին ցինիկաբար ստում էր, թե վերելակը չի աշխատում օր-օրուկես, մինչդեռ շենքում բնակվող վաստակաշատ, թեև արդեն ծեր մարդիկ այս տարի ամիսներով զրկված էին (հիմա էլ զրկված են) տնից դուրս գալու տարրական հնարավորությունից։
Արձանագրելով, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ապացուցել է, որ տակավին ի վիճակի չէ լուծել այս տարրական խնդիրը, դիմում ենք ձեր անմիջական աջակցությանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան