«Հայկոն համալսարանական մասնագետների հետ պայքարի է դուրս եկել դաժան քովիդի դեմ»
«Մեր տաղանդավոր Հայկոն համալսարանական մասնագետների հետ պայքարի է դուրս եկել դաժան քովիդի դեմ․․․ Գործի են դրվել բոլոր զենքերը․․․Հուսանք՝ կհաղթահարեն․․․»,- ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է կատարել Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
Երգչի մտերիմ ընկեր Գագա Ամատունին էլ հայտնել է, որ Հայկոյի վիճակը կայուն է։
«Ժողովուրդ, Հայկոի վիճակը հիմա կայուն է: Խնդրում ենք չտարածել սխալ տեղեկատվություն:
Բոլոր ապատեղեկատվությունները խանգարում են մեզ այս պահին հազարավոր զանգերին անիմաստ պատասխանելուն»,- գրել է նա։
Երգչի նախկին կինը՝ երգչուհի Անահիտ Սիմոնյանն էլ խնդրանքով է դիմել մարդկանց.
«Բոլորի ուշադրությունն եմ խնդրում.
Ծանր օրեր են մեր ընտանիքի համար: Հայկոն առողջական խնդիր ունի` կապված քովիդի հետ,սակայն վիճակն այս պահին կայուն է: Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել:
Ինչպես նաև Արմանը տեղյակ չէ այդ մասին և բազմաթիվ նամակներ է ստանում, շատ հարցեր. խնդրում եմ ըմբռնումով մոտենալ և երեխային չգրել նամակներ և չտալ հարցեր: Շնորհակալ կլինեմ, եթե խնդրանքս չանտեսվի:
Կրկին հիշեցնեմ, որ երեխան տեղյակ չէ: Կարող եք աղոթել ... եթե լավ բան եք ուզում անել:
Շնորհակալ եմ»։
Հարակից հրապարակումներ`
- Ռոմելլա Աբովյան. Եթե չձեռնարկենք միջոցառումներ, ապա առաջիկա յոթ օրերին կունենանք կորոնավիրուսի մոտ 5 930 նոր դեպք
- 22.09.2021. Կորոնավիրուսով 20 հիվանդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան