Արտգործնախարարն ընդունել է Վիետնամի արդարադատության նախարարին
Այս այցելությունը լավ հնարավորություն է նաև երկկողմ հարաբերությունների զարգացման շուրջ համատեղ քայլերը քննարկելու համար,-ասել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր, Վիետնամի արդարադատության նախարար Հա Հունգ Կուոնին ընդունելու ժամանակ, ով Երևան է ժամանել մասնակցելու ՄԳԻՄՈ-ի շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումին։
ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նախարարն այս համատեքստում կարևորել է Հայաստանի արդարադատության նախարարի և ոլորտի այլ պատասխանատուների հետ կայացած հանդիպումները։
Նախարար Հա Հունգ Կուոնը նշել է, որ ՄԳԻՄՈ-ի շրջանավարտների ֆորումը կազմակերպված է բարձր մակարդակով, և շեշտել է ֆորումի շրջանակներում տեղի ունեցած քննարկումների կարևորությունը։
Վիետնամի արդարադատության նախարարն ընդգծել է, որ իր երկիրը շահագրգռված է առավել զարգացնել և խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը, և իր այցելությունը նաև այդ ուղերձն է պարունակում։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում