Հայաստանից 100 ուխտավոր այցելել է Ամարասի վանական համալիր
Արցախի Հանրապետությունում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են Ամարասի վանական համալիր Հայաստանից ժամանած մոտ 100 ուխտավորի այցի անվտանգությունը: Խաղաղապահների գործողությունների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվել է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքէջում:
Ըստ հաղորդագրության՝ Մարտունու շրջանի սահմանազատման գծի մոտ գտնվող սրբավայր են այցելում ինչպես Արցախի Հանրապետության, այնպես էլ Հայաստանի և այլ երկրների ուխտավորներ:
«Մենք եկել էինք Հայաստանից, շատ էինք ուզում գալ, սակայն մտավախություն ունեինք ճանապարհի անվտանգության հարցում, բայց շնորհակալ ենք խաղաղապահներին, որ կարողացանք հանգիստ գալ այստեղ: Խաղաղապահները շատ հարգալից են մեզ հետ, ինչի համար հայտնում ենք մեր շնորհակալությունը: Մենք ամբողջ ճանապարհը հանգիստ անցանք, պարզապես մեզ համար բարոյապես ծանր էր, բայց մենք տեսնում ենք, որ խաղաղապահները կատարում են իրենց առջև դրված խնդիրները, և մենք դրանից մեզ հանգիստ ենք զգում: Նրանք շատ մեծահոգի են, նույնիսկ հայերենով հետաքրքրվեցին մեր որպիսությամբ: Շնորհակալ եմ նրանց դրա համար»,- ասել է ուխտավոր Գայանե Մխիթարյանը:
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ խաղաղապահներն ապահովում են ուխտավորների անվտանգությունը տեղաշարժի՝ Ամարասի վանական համալիր այցելելու ընթացքում և եկեղեցական ժամերգությունների ժամանակ:
«Ռուս խաղաղապահներն ապահովում են Ամարասի վանական համալիր ժամանած ուխտավորների անվտանգությունը: Այս սրբավայրը գտնվում է սահմանազատման գծի մոտ, ուստի խաղաղապահների ներկայությունն անհրաժեշտ է»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Կորոլևը:
Հարակից հրապարակումներ`
- Խաղաղապահներն Արցախում մշակել են լեռներում պայմանական վիրավորվածների ուղղաթիռով տարհանումը
- Ռուս խաղաղապահներն ամեն օր Արցախում լուծում են ավելի քան 100 տարբեր սոցիալական խնդիրներ
- Ռուս խաղաղապահներն Արցախի Հանրապետության 27 դիտակետերում պլանային համալիր վարժանք են անցկացրել
- Ռուս խաղաղապահները «Խաղաղության դասեր» են անցկացրել Արցախի կրթական հաստատություններում
- Ռուս խաղաղապահներն Արցախի 300 դպրոցականների խմելու ջուր են հասցրել
- Ռուս խաղաղապահներն Արցախում օգնում են լուծել խմելու ջրի ընդհատումների հետ կապված խնդիրները