Քաղաքական 10:36 22/09/2021 Տարածաշրջան

Իրանի նախագահ․ Ազատությունը չի տեղավորվում օտարերկրյա զորքերի ուսապարկի մեջ

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Այաթոլլահ Սեյեդ Իբրահիմ Ռայիսին, երեքշաբթի օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ տարեկան նստաշրջանում տեսակապի միջոցով ունեցած ելույթում հայտարարել է, որ Իրանի քաղաքականությունը տարածաշրջանի բոլոր երկրների կայունության ու տարածքային ամբողջականության պահպանումն է։

Նրա խոսքերով, ազգերի իրավունքների ցանկացած խախտում, առաջին հերթին, վտանգում է աշխարհի խաղաղությունն ու անվտանգությունը: Այս մասին գրում է Pars Today-ը։

«Կոնգրեսի շենքի վրա հարձակման պատմական կադրեր և Քաբուլի օդանավակայանից օդ բարձրացած օդանավից աֆղանցիների ընկնելու կադրերը աշխարհին ուղերձ հղեց, որ ամերիկյան գերիշխանության համակարգը անվավեր է թե՛ ներսից, թե՛ դրսից»,- ասել է Ռայիսին։

Ռաիսին նշել է, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում Իրանի ժողովրդի նկատմամբ  ամերիկացիների և բրիտանացիների կողմից հատկապես դեղորայքի նկատմամբ սահմանված պատժամիջոցները մարդկության դեմ հանցագործություններ են:

«Իրանի ժողովրդի և միլիոնավոր փախստականների անունից, ովքեր իմ երկրի հյուրերն են, դատապարտելով ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցների շարունակումը, հատկապես հումանիտար ապրանքների նկատմամբ, ես կոչ եմ անում մարդկության դեմ ուղղված այս հանցագործությունը գրանցել որպես մարդու իրավունքների ամերիկյան պաշտպանության խորհրդանիշ»,-ասել է նա։

«Ազգերի իրավունքների մասին խոսելը՝ առանց կառավարությունների վիճակի մասին խոսելու, չի համապատասխանում մարդու իրավունքների սկզբունքին»,- ասել է Ռայիսին:

Նշելով, որ Իրանի քաղաքականությունը տարածաշրջանի բոլոր երկրների կայունությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանելն է, Ռայիսին հավելել է. «Եթե ​​չլիներ Իրանի ուժն ու դերը, որը կանգնեց Սիրիայի և Իրաքի կառավարությունների և ազգերի կողքին, և եթե չլինեին նահատակներ Աբու Մեհդի ալ-Մոհանդեսի և նահատակված գեներալ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի պայքարը, ապա այսօր ԻԼԻՊ-ը կլիներ Եվրոպայի Միջերկրածովյան հարևանը: ԻԼԻՊ-ը, սակայն, ծայրահեղականության վերջին ալիքը չի լինի:

Ռայիսին Սիրիայում և Իրաքում ամերիկյան ռազմական ներկայությունը համարել է ժողովրդավարության և ժողովրդի կամքի իրագործման ամենակարևոր խոչընդոտը՝ հավելելով. «Ազատությունը չի տեղավորվում օտարերկրյա զորքերի ուսապարկի մեջ»:

Նշելով, որ Եմենում տիրող հումանիտար ճգնաժամը շատ մտահոգիչ է, և որ աշխարհը պետք է խախտի մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ լռությունը, Ռայիսին հավելել է, որ խնդրի լուծման համար անհրաժեշտ է ագրեսիայի անհապաղ և անվերապահ դադարեցում, մարդասիրական օգնության համար ճանապարհի բացում և միջեմենական երկխոսության գործընթացի դյուրացում:

Ընդգծելով, որ «Երուսաղեմն օկուպացրած ռեժիմը խոշորագույն պետական ​​ահաբեկչական կազմակերպության կազմակերպիչն է, որի օրակարգը Գազայում և Հորդանան գետում կանանց և երեխաների սպանությունն է, Իրանի նախագահն ասել է, որ շրջափակման հետևանքով Գազայի հատվածն այսօր վերածվել է աշխարհի ամենամեծ բանտի»:

Ռայիսին նշել է, որ այսօր ամբողջ աշխարհը, այդ թվում՝ ամերիկացիներն ընդունում են, որ Իրանի ժողովրդի հետ առճակատման նախագիծը, որը վերջին ժամանակներում դրսևորվել է ՀԳՀԾ-ի բովանդակության խախտմամբ, առավելագույն ճնշման քաղաքականության կիրառմամբ և համաձայնագրից ԱՄՆ-ի կամայական դուրս գալով, ձախողվել է, սակայն, առավելագույն ճնշման քաղաքականությունը դեռևս մի կողմ չի դրվել:

Նա հավելել է. «ՄԱԳԱՏԷ-ն իր 15 զեկույցներում հաստատել է, որ Իրանը կատարում է իր ստանձնած  պարտավորությունները: Սակայն ԱՄՆ-ը չի կատարել պատժամիջոցները չեղյալ հայտարարելու իր պարտավորությունը»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}