Պուտինը ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ է նշանակել Միքայել Աղասանդյանին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Միքայել Աղասանդյանին նշանակել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Ռուսաստանի Դաշնության մշտական և լիազոր ներկայացուցիչ։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում, գրում է Ria-ն։
«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ դեսպան Միքայել Վադիմովիչ Աղասանդյանին նշանակել որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մշտական և լիազոր ներկայացուցիչ»,-ասվում է փաստաթղթում:
Նաև նշում է, որ հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Մեկ այլ հրամանագրով Պուտինը Անդրեյ Շվեդովին ազատել է այդ պարտականություններից:
ՀԱՊԿ-ն ներառում է Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում