Աշխարհի ամենախորը լողավազանը՝ Դուբայում
«Deep Dive Dubai»-ն աշխարհի ամենախորը լողավազանն է: Նրա խորությունը հասնում է 60 մետրի։ Այս իսկ պատճառով էլ արդեն մտել է Գինեսի ռեկորդների գրքում: Նախկինում այս ռեկորդը պատկանել է Լեհաստանի «Deepspot» լողավազանին: Այս մասին գրում է «euronews.com»-ը։
Այս ավազանը պարունակում է 14 միլիոն լիտր ջուր: Սա օլիմպիական վեց լողավազանի ընդհանուր ծավալն է։ 56 ստորջրյա տեսախցիկները ծածկում են լողավազանի ամբողջ տարածքը։ Վերջին սերնդի ջրային ֆիլտրը թույլ է տալիս ամբողջությամբ մաքրել ջուրն ընդամենը վեց ժամվա ընթացքում:
Լողավազանի տնօրեն Յարոդ Յաբլոնսկու խոսքերով, ի տարբերություն այլ խորքային լողավազանների «Dive Dubai»-ը հիշեցնում է իսկական հեղեղված քաղաք։ Այն գտնվում է քաղաքից ոչ հեռու և բացվել է հուլիսի վերջից։ Ինչպես «Euronews»-ին պատմել է Աբդուլա բին Հաբթուրը, լողավազանը բաց կլինի ոչ միայն պրոֆեսիոնալ լողոդրների, այլ բոլոր ցանկացողների համար: