Ալցհայմերի հիվանդության իրազեկման միջազգային օրվան նվիրված միամսյակ
Արդեն 10-ը տարի շարունակ սեպտեմբերի 21-ին ամբողջ աշխարհում մարդիկ համախմբվում են մեկ նպատակի շուրջ` իրազեկելու հասարակությանը Ալցհայմերի հիվանդության մասին և հաղթահարելու առկա մարտահրավերները:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, այս տարի Հայաստանը ևս միացել է Ալցհայմերի հիվանդության իրազեկման համաշխարհային օրվան, և մեկ ամիս շարունակ կիրականացվեն տարբեր միջոցառումներ:
Ի՞նչ է Ալցհայմերի հիվանդությունը: Այն ծերունական թուլամտության` դեմենցիայի հիմնական պատճառն է և դրսևորվում է հիշողության վատթարացմամբ և ուղեղի գործառույթների խանգարումներով։ Հիվանդությունն առաջին անգամ հայտնաբերել է գերմանացի հոգեբույժ Ալոիս Ալցհայմերը 1906 թվականին, որի անունով էլ կոչվում է հիվանդությունը:
Հիվանդության առաջին ախտանշաններից է հիշողության կորուստը, որը մեծ մասամբ ի հայտ է գալիս 65 և ավելի բարձր տարիքի անձանց մոտ: Սկզբում վնասվում է կարճատև հիշողությունը. հիվանդը չի հիշում՝ երեկ ինչ է արել: Հիվանդության խորացման հետ դիտվում է նաև երկարաժամկետ հիշողություն կորուստ: Ախտորոշումից հետո հիվանդների կյանքի միջին տևողությունը 7 տարի է, 3%-ից քիչ հիվանդների մոտ այն կարող է հասնել մինչև 14 տարի:
2006 թվականի տվյալներով` աշխարհում Ալցհայմերով հիվանդների թիվը 26,6 մլն է, իսկ մինչև 2050թվականին թիվը կարող է աճել մոտ չորս անգամ: Աճի միտում է գրանցվում նաև Հայաստանում:
2017 թվականին ծերաբույժ Ջեյնը հիմնադրել է «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունը, որի հիմնական առաքելությունն է Հայաստանում ստեղծել կայուն ծրագրեր ու ծառայություններ հիշողության կորուստ ունեցող անձանց և նրանց ընտանիքների համար։
Մասնավորապես` հիշողության ակումբներ են հիմնվել «Նորքի տուն-ինտերնատում», «Օրրանի» Վանաձորի կենտրոնում, «Առաքելություն Հայաստանի» գրասենյակում, որտեղ այցելուները շփվում են, մարզում են ուղեղը` կանխարգելելով Ալցհայմերի հիվանդության արագ զարգացումը։ Մեկամսյակի շրջանակում «Առաքելություն Հայաստան» կազմակերպության հետ համատեղ նախատեսվում է Երևանում ևս Հիշողության ակումբ ստեղծել։
Նորքի տուն-ինտերնատում կիրառության է դրվել ռոբոտ Ռոբինը, որն աջակցում է այնտեղ ապրող տարեցների իմացական և հոգեսոցիալական կարիքների բավարարմանը: Փորձ է արվում ռոբոտի միջոցով բարձրացնել տարեցների տրամադրությունը՝ օգնելով հաղթահարել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված մեկուսացումն ու դժվարությունները:
Առաքելություն Հայաստանի ջանքերով` աջակցության հեռախոսային ծառայություն է ներդրվել (096 999 702), որին միանալով` խնամատարներն ու ընտանիքի անդամները կարող են ստանալ խորհրդատվություն` ամենաբազմազան հարցերով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները