Բլինքենը Չավուշօղլուի հետ հանդիպմանը երկար քննարկել է Հայաստան, Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։
Հանդիպման մեկնարկին Բլինքենը նախանշել է այն հարցերը, որոնք քննարկելու էր Չավուշօղլուի հետ։ Բլինքենն առանձնացրել է Աֆղանստանում իրավիճակի շուրջ Թուրքիայի հետ համագործակցությունը։
«Շատ բան կա խոսելու Աֆղանստանում հետագա ընթացքի մասին, բայց նաև շատ այլ տարածաշրջանային խնդիրներ՝ Սիրիայից մինչև Կովկաս»,- ասել է Բլինքենը։
Հանդիպումից հետո Պետդեպարտամենտի բարձր պաշտոնյան մամուլի ասուլիսում հայտնել է, որ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի հետ հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ։
«Նրանք, իհարկե, երկար քննարկեցին Աֆղանստանը: Խոսեցին նաև Սիրիայի մասին, և համեմատաբար երկար զրույց ունեցան Կովկասի մասին՝ Հայաստան, Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ»,- ասել է պաշտոնյան:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան