«Ժողովուրդ». Ստորացուցիչ պարտությունից, հազարավոր զոհեր ունենալուց հետո ինչպե՞ս կարող էին որևէ պարգև ընդունել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի 3-րդ Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ, ի թիվս մի շարք զինվորականների ու հանուն հայրենիքի կյանքը զոհած հերոսների, պետական բարձր կոչումներ ու մեդալներ են ստացել նաև իրավապահ, մշակույթի, շինարարության, կրթության ոլորտի, մասնավոր ընկերությունների մի շարք աշխատակիցներ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հատկապես իրավապահ ու ուժային համակարգի ներկայացուցիչները նախագահ Արմեն Սարգսյանի կողմից շնորհված մեդալների ու բարձր պարգևների մասով խիստ անհամաձայնություններ ունեն միմյանց հետ հենց համակարգի ներսում:
Ոստիկանության, դատական համակարգի, Ռազմական ոստիկանության՝ պարգևի արժանացած ծառայողներին հանդիպմանել են նրանց գործընկերները՝ ասելով, թե ստորացուցիչ պարտությունից, հազարավոր զոհեր, վիրավորներ ու անհետ կորածներ ունենալուց հետո ինչպես կարող էին որևէ մեդալ կամ պարգև ընդունել: Նրանց մեծ մասի կարծիքով՝ Անկախության տոնի առթիվ մեդալներ, պատվոգրեր ու կոչումներ պետք է բացառապես զինվորականները, բժիշկներն ու նահատակված երիտասարդները ստանային հետմահու:
Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ ուժային կառույցների որոշ ներկայացուցիչներ անգամ ասել են, որ եթե պարգևատրվածները մի քիչ «թասիբ» ունենային, ոչ միայն նախագահական չէին գնա ու ծաղիկները ձեռքներին՝ հպարտ կեցվածքով չէին լուսանկարվի, այլև լսելուն պես, որ պարգևատրվում են, միանգամից կհրաժարվեին բոլոր տեսակի մեդալներից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան