Կոնվերս բանկ. Հանգստի լավագույն ուղղությունները 2021 աշնանը
Պրեմիում դասի VISA Signature քարտատեսակը ճամփորդությունը ավելի շահավետ դարձնելու տարբեր հնարավորություններ է առաջարկում: Իսկ Կոնվերս բանկից ստացված այդ քարտատեսակը նաև հավելյալ հնարավորություններ է ընձեռում: Մասնավորապես, Բանկի VISA Signature քարտապանները՝ մինչև 14 տարեկան երկու երեխայի հետ Զվարթնոց օդանավակայանի Business Lounge-ի ծառայություններից կօգտվեն առանց մուտքի և սպասարկման վճարի: Մուտքի վավերացման համար քարտից կգանձվի ընդամենը 100 դրամ: Նրանք հնարավորություն ունեն նաև ստանալ վարկային սահմանաչափ, որը կարող են օգտագործել նաև ուղևորությունների նպատակով:
Իսկ 2021թ աշնանը ամենապահանջված զբոսաշրջային ուղղությունները արդեն հայտնի են:
Բացի թավշյա եղանակով ու հիանալի ծովափերով հայտնի Եգիպտոսից, ԱՄԷ-ից, Հունաստանից ու Կիպրոսից, աշնանը կարելի է հանգիստը վայելել.
-Թունիսում, որտեղ զբոսաշրջիկներին խոստանում են հիանալի էթնիկ տուրեր, անկրկնելի մթնոլորտ ու հիանալի ծովափեր,
-Իսպանիայում, որտեղ աշնանը ջրի միջին ջերմաստիճանը +23°C է , իսկ միջնադարյան ամրոցների ու ճարտարապետական կոթողների պակաս չի զգացվում,
-Յուրօրինակ մշակույթով ու խոհանոցով, զբոսաշրջային ավանդույթներով հայտնի Թայլանդում,
-Բուլղարիայում, որը 2021-ին առաջարկում է ամենամատչելի տուրիստական ծառայությունները Եվրոպայում:
Իսկ ճանաչողական տուրիզմը նախընտրողները կարող են այցելել.
- Բրագա՝ Պորտուգալիա-Բրագան այցելության ֆանտաստիկ վայր է՝ գեղեցիկ ու խնամված այգիներով, պատմաճարտարապետական հուշարձաններով ու յուրօրինակ մթնոլորտով, որոնց շնորհիվ քաղաքում զբոսաշրջիկների պակաս չի զգացվում ողջ տարին: Իր յուրօրինակ աստիճանավանդակով հայտնի Բոն Զեժուշ եկեղեցին, պատմական կենտրոնը, Բիսկաինյուշ ամրոցն՝ իր այգիներով, Սմերյո սրբավայրը, Պոպուլո մենաստանը փոքր մասն են այն գրավչությունների, որոնք կազմում են Բրագայի տուրիստական դեմքը:
- Ցավտատ՝ Խորվաթիա- Սարերով շրջապատված Ցավտատը Խորվաթիայի ամենահարավային առափնյա հանգստավայրն է: Հայտնի է իր հարուստ բնությամբ, գեղեցիկ ճարտարապետությամբ և լավ ափերով:
-Կոտոր՝ Չեռնոգորիա- Քաղաքը ներառված է Յունեսկոյի համաշխարհային ժառանգության ցանկում: Այն միջնադարյան փոքրիկ, հեքիաթային բնակավայր է հիշեցնում: Քաղաքում տիրող մթնոլորտով և ճարտարապետական միջավայրով այն պարտական է վենետիկցիներին, որոնք 400 տարի իշխել են քաղաքում՝ այն հեռու պահելով պատերազմներից:
Որ դուք 21-րդ դարում եք, կարող եք հասկանալ միայն ծովափին կայանված բազմաթիվ նոր ու թանկարժեք նավերից:
Կոնվերս Բանկի առաջարկի մանրամասները՝ այստեղ։
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Կաթիլային ոռոգում. 5 հարց և պատասխան՝ Կոնվերս Բանկի հետ
- Բացառիկ հնարավորություն Կոնվերս Բանկի VISA Signature քարտապանների համար
- Կոնվերս Բանկ. Մի հաջողության պատմություն՝ Արգենտինական կենտրոն
- Եռօրյա հանգիստ և Քեշբեք՝ նոր առաջարկ Կոնվերս Բանկի Մաստերքարդ քարտապաններին
- Հիփոթեքային վարկավորման պորտֆելով Կոնվերս Բանկը համակարգի առաջատարներից է
- Կոնվերս Բանկում ակցիաների արդյունքներ են ամփոփվել
- Կոնվերս Բանկ. Cashback և անվճար Ուսանողական քարտեր՝ սեպտեմբերի 1-ին ընդառաջ
- Կոնվերս բանկ՝ ֆինանսավորում և հավելյալ ծառայություններ կանանց
- Կոնվերս բանկը նվազեցրել է ծրագրային վարկավորման տոկոսադրույքը